Նախագահության նիստ․ 9 փետրվար, 2017

Նախագահության նիստ․ 9 փետրվար, 2017

Փետրվարի 9-ին կայացավ ճյուղային հանրապետական միության նախագահության հերթական նիստը՝ նախագահությամբ Ա.Ասատրյանի:

2017թ. առաջին նիստի օրակարգային հարցերի շրջանում նախագահության անդամները լսեցին ՃՀՄ անդամ կազմակերպությունների 2016թ. տարեկան ֆինանսական, վիճակագրական, կնքված կոլեկտիվ պայմանագրերի վերաբերյալ տվյալների վերաբերյալ ամփոփ հաղորդումները, ճյուղային հանրապետական միության նախորդ տարվա բյուջեի կատարման հաշվետվությունը:

Նախագահող Ա.Ասատրյանը տեղեկացրեց, որ պետական հիմնարկների և հասարակական սպասարկման աշխատողների արհմիությունների միջազգային ֆեդերացիայի, որի անդամ է Հայաստանի պետհիմնարկների արհմիությունը,  կանոնադրությունում նախատեսվում են փոփոխություններ: Նախագահության անդամները քննարկեցին ԱՄՖ-ի աշխատանքային խմբի կողմից ներկայացված փոփոխությունների փաթեթը: Փոփոխությունների շուրջ հնչեցին նոր առաջարկություններ, որոնք հավանության արժանացան նախագահության անդամների կողմից: Առաջարկվող փոփոխությունները վերաբերում էին անդամ արհմիությունների կողմից ԱՄՖ-ին վճարվող անդամվճարների ձևավորման սկզբունքին, ԱՄՖ ղեկավար մարմինների նիստերին մասնակցության վճարներին, նախագահի, փոխնախագահի ընտրության մեխանիզմներին, իրավական-կազմակերպական այլ խնդիրների:

Նախագահության կողմից հաստատված փոփոխությունների առաջարկությունների փաթեթը կառաջարկվի ԱՄՖ խորհրդի քննարկմանը:

ՃՀՄ նախագահը զեկուցեց նաև միջազգային արհմիութենական մեկ այլ կառույցի՝ Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիությունների դաշնության՝ փետրվարի 20-21-ը Հայաստանում կազմակերպվող հանդիպման մասին: (Դաշնության անդամ են Հայաստանի պետհիմնարկների, առողջապահության, կոմունալ ոլորտի աշխատողների հանրապետական աարհմիությունները): Հանդիպմանը քննարկվելու են տարածաշրջանում արհմիութենական խնդիրները՝ արհմիության իրավունքներ, սոցիալական երկխոսություն, կոլեկտիվ-պայմանագրային գործընթաց, սեփականաշնորհման, լիբերալիզացիայի հետ կապված խնդիրներ և այլ հարցեր:

Նախագահության անդամները քննարկեցին արհմիությանն անդամակցությանը խթանելուն միտված առաջարկներ, որոնք կներկայացվեն նաև ճյուղային արհմիության խորհրդին առաջիկա նիստում:

Խորհրդի նիստը, նախագահության որոշմամբ, կանոնադրությամբ սահմանված կարգով, կգումարվի 2017թ. մարտի 4-ին:

Օրակարգային հարերից դուրս նիստում քննարկվեցին ներարհմիութենական մի շարք խնդիրներ ևս:

%d bloggers like this: