Սեպտեմբերի 19 – ին և 20 – ին Եվրոպական հանրային ծառայությունների արհմիությունների ֆեդերացիայի (EPSU) և FNV նիդեռլանդական արհմիութենական ֆեդերացիայի ֆինանսական աջակցությամբ, եվրոպական արհմիութենական փորձագետ Էդդի Սթամը Հայաստանի պետհիմնարկիների ու ՏԻՄ–երի հանրապետական արհմիության անդամների համար անցկացրեց թրեյնինգ` «Անդամների կազմակերպում և ներգրավում» թեմայով։ Թրեյնինգին մասնակցեցին ինչպես մեր անդամ արհեստակցակցն կազմակերպությունների նախագահները, այնպես էլ երիտասարդական թևի ներկայացուցիչներ և այլ արհմիութենականներ։
Թրեյնինգի ընթացքում ներկայացվեց ծառայություն մատուցող արհմիության և անդամներին կազմակերպող արհմիության տարբերությունները։ Մասնակիցներին դերախաղերի մեջ ներգրավելու և տարբեր արհմիութենական հաջողված փորձեր ներկայացնելու միջոցով ներկայացվեց նոր անդամներ կազմակերպելու կարևորությունն ու անհրաժեշտությունը։