Ճյուղային հանրապետական միության նախագահության 2016 թվականի սեպտեմբերի 8-ին կայացած հերթական նիստում նախագահության անդամները քննարկեցին պետհիմնարկների արհմիության 85-ամյակի և Արժանապատիվ աշխատանքի համար պայքարի՝ օրվա հոկտեմբերի 7-ի կապակցությամբ ձեռնարկվելիք միջոցառումները:
Նախագահության որոշմամբ ճյուղային հանրապետական արհմիության հոբելյանական պատվոգրերով կպարգևատրվեն արհմիության առաջնորդներ, արհմիության աջակից գործատուներ և այլք:
Նախագահության անդամները քննարկեցին նաև տոնակատարությունը բարձր մակարդակով անցկացնելու տարբեր առաջարկներ, արհմիության ֆինանսական հնարավորությունները դրանք կյանքի կոչելու համար և ընդունեցին համապատասխան որոշում: Քննարկեցին նաև ճյուղային արհմիության անդամ կազմակերպությունների ֆինանսական տվյալների ամփոփը առաջին կիսամյակի կտրվածքով, փոփոխություն կատարեցին ճյուղային արհմիության բյուջեում, ինչպես նաև արհմիութենական այլ խնդիրներ: