ՀԱՅԱՍԱՏԱՆԻ  ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ   ԽՆԴԻՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ  ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԱՐՀՄԻՈՒԹՅԱՆ  ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ

ՀԱՅԱՍԱՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԱՐՀՄԻՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ

Աշխարհի հանրային ծառայությունների խոշորագույն արհմիութենական կառույցի (PSI)` Եվրոպայի միավորման (EPSU) հյուսիսարևելյան հատվածի հերթական հանդիպումը կայացավ այս տարվա մարտի 2-ին և 3-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, որին մասնակցում էին պետական և հասարակական սպասարկման ոլորտի արհմիությունների ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Բելգիայից, Լատվիայից, Լիտվայից, Էստոնիայից:

  Հայաստանի արհմիությունները ներկայացնում էին պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական սպասարկման աշխատողների, առողջապահության աշխատողների և կոմունալ-բնակարանային տնտեսության ոլորտի հանրապետական արհմիությունների նախագահները, հյուրընկալող երկրի գործատուներ:

  Երկօրյա հանդիպման ընթացքում մասնակիցները լսեցին տարբեր երկրներում արհմիությունների իրավունքների, կոլեկտիվ պայմանագրային գործընթացի, ԵՀՍՄ անդամ կազմակերպությունների կողմից ձեռնարկված արհմիութենական միջոցառումների մասին և այլն: ԵՀՍՄ գլխավոր քարտուղար Յան Վիլլեմ Գուդրիանը զեկուցեց Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայում 2016թ. գործունեության ուղղությունների մասին, ԵՀՍՄ Եվրոպայի տարածաշրջանի  հյուսիսարևմտյան հատվածի քարտուղար Վասիլի Շիլովը ներկայացրեց աշխարհի և տարածաշրջանի առկա սոցիալ-տնտեսական ցուցանիշներ, առկա խնդիրները և այլն:

   Հայաստանի ներկայացնող արհմիութենականները բնութագրեցին մեր հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակը, ներկայացրին վիճակագրական տվյալներ միջին, նվազագույն աշխատավարձերի, սպառողական նվազագույն զամբյուղի, գործազրկության մակարդակի, արհմիության անդամակցության վերաբերյալ և այլն:

    Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Ա.Ասատրյանը, օգտվելով միջազգային արհմիութենական գործընկերների հետ հանդիպման հնարավորությունից, նախ տեղեկացրեց նախորդ տարում հանրապետությունում կատարված կարևորագույն փոփոխությունները` մասնավորապես` Հայաստանի Սահմանադրության փոփոխումը, ՀՀ կառավարության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության միջև կնքված հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը: ՃՀՄ նախագահը նշեց, որ թեև կոլեկտիվ պայմանագրով կողմերը պարտավորություն են ստանձնել աջակցել արհմիությունների զարգացմանը, սակայն իրականում բազմաթիվ են արհմիության իրավունքների խախտումները հատկապես հասարակական սպասարկման ոլորտում: Ա.Ասատրյանը փաստեց, որ հաճախակի են դարձել դեպքերը, երբ գործատուն աշխատողներին  ստիպում է արհմիության անդամակցությունից հրաժարվելու դիմումներ գրել, և աշխատողները, ենթարկվելով գործատուի կամայականություններին, հրաժարվում են արհմիության անդամությունից, մանավանդ հանրապետությունում շուրջ 30%-ի աղքատության պարագայում: Որպես ասվածի բնորոշ օրինակ` ՃՀՄ նախագահը մեջբերեց ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ աշխատողների արհեստակցական կազմակերպությունում առկա իրավիճակը` հավելելով, որ երբ նման դեպքերվում մեջբերվում են արհմիությունների իրավունքների վերաբերվող միջազգային կոնվենցիաները, հետևում են այսպիսի պատասխաններ` «Մեզ խնդիրներ հարկավոր չեն», «Մարդիկ իրենք են այդպես կամեցել»:

 Օրակարգային միջոցառումների շրջանակում մասնակիցները հնարավորություն ունեցան գտնվել հասարակական սպասարկման կարևորագույն օղակ համարվող առողջապահական հիմնարկում, տեղում ծանոթանալ աշխատողների աշխատանքային պայմաններին:

%d