ԱՐՀՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԹԵՎԸ՝ 2016-ԻՆ ԸՆԴԱՌԱՋ

ԱՐՀՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԹԵՎԸ՝ 2016-ԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Պետհիմնարկների արհմիության երիտասարդական թևի ներկայացուցիչների հերթական հանդիպումը դարձյալ Աղվերանում էր, ընթացիկ տարվա հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ը: Պետհիմնարկներում աշխատող երիտասարդների եռօրյա աշխատանքների արդյունքում ձևավորված առաջարկները թևի գործունեության, ընդլանման և առհասարակ արհմիության զարգացման ուղղությամբ բազմաթիվ էին` քարոզչական բազմաբնույթ գործողություններից, սեփական կայքի ստեղծումից մինչև ամենատարբեր միջոցառումներ: Խմբային աշխատանքների արդյունքում երիտասարդները մշակեցին թևի առաջիկա երեք տարիների ռազմավարական ծրագիրը, նախատեսեցին նաև գալիք տարում երիտասարդական  թևի նախաձեռնությամբ անցկացվող հնարավոր միջոցառումները:

  Նշված միջոցառումները կյանքի կոչելու համար երիտասարդներն ակնկալեցին ճյուղային արհմիության աջակցությունը: Ճյուղայինի նախագահ Ա.Ասատրյանը, ողջունելով երիտասարդների հանդիպումը, պատրաստակամություն հայտնեց աջակցել երիտասարդների գործողություններին, հույս հայտնելով, որ համատեղ աշխատանքը ավելի կխթանի արհմիության զարգացմանը:

  Երիտասարդ արհմիության անդամները հնարավորություն ունեցան ՃՀՄ նախագահի հետ քննարկելու նաև արհմիության արդի խնդիրները: Ա.Ասատրյանը  նշեց նաև, որ հաջորդ տարի լրանում է պետհիմնարկների արհմիության 85-րդ տարին, այդ առիթով համառոտ անդրադարձավ նաև արհմիության պատմությանը: Կարևորելով երիտասարդների դերը արհմիության զարգացման գործում` ՃՀՄ նախագահը կոչ արեց երիտասարդներին ակտիվ մասնակցություն ցուցաբերել արհմիության կողմից կազմակերպվող զանգվածային միջոցառումներին:

  Երկօրյա սեմինարն անցկացվեց «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:  

%d bloggers like this: