«Աշխատանքային հարաբերություններ»․ պահանջված սեմինար Գավառում, 20 հունիսի, 2015

«Աշխատանքային հարաբերություններ»․ պահանջված սեմինար Գավառում, 20 հունիսի, 2015

Հունիսի 19-ին Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիությունը Գավառի տարածքի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միության հետ համատեղ Գավառ քաղաքում անցկացրեց սեմինար միության անդամ կազմակերպությունների ղեկավարների, հաշվապահների, արհմութենական ակտիվի համար:

Սեմինարն աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ էր:

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիության նախագահ Ա.Ասատրյանը մասնակիցներին ներկայացրեց Հայաստանի պետհիմնարկների արհմիության գործունեությունը, հանրապետությունում արհմիությունների նշանակալի դերը, արհմիութենական շարժման զարգացման նշանակությունը, հեռանկարները և այլն:

Սեմինարի 25 մասնակիցների` աշխատանքային հարաբերություններին վերաբերվող հարցերին սպառիչ պատասխաններ տվեցին նաև ՀԱՄԿ-ի իրավաբանական բաժնի պետ Մ.Փիլիպոսյանը և ճյուղային արհմիության գլխավոր հաշվապահ Ռ.Օհանջանյանը: Իսկ բարձրացված հարցերի շրջանակը լայն էր` աշխատանքային օրենսգրքի դրույթներից, կենսաթոշակային համակարգից, ժամանակավոր անաշխատունակության, մայրության նպաստներից, եկամտահարկից, ստաժից և աշխատանքային հարաբերություններից բխող այլ թեմաներից:

Սեմինարը լուսաբանվել է տեղական հեռուստաընկերությամբ:

%d bloggers like this: