Հանդիպում Գավառի տարածքային արհմիության ներկայացուցիչների հետ

Հանդիպում Գավառի տարածքային արհմիության ներկայացուցիչների հետ

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Ա.Ասատրյանը և գլխավոր հաշվապահ Ռ.Օհանջանյանը 2015-ի հունիսի 27-ին գործնական հանդիպում ունեցան Գավառի տարածքային արհմիության անդամ կազմակերպությունների և գործատուների  ներկայացուցիչների հետ:

ՃՀՄ նախագահը ներկայացրեց արհմիության կառուցվածքը, գործառույթները և կատարվող աշխատանքները ինչպես գործատու-աշխատող հարաբերություններում, այնպես էլ միջազգային գործընկերության շրջանակներում: Քննարկվեց նաև արհմիության դիրքորոշումը համայնքային ծառայողների աշխատավարձերի ձևավորման վերաբերյալ: Կարևորվեց արհմիութենական պահանջատիրական ակցիաներին մասնակցելու անհրաժեշտությունը:

Քննարկվեց հանրապետությունում ստեղծված իրավիճակը` կապված էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ. ՃՀՄ նախագահը ներկայացրեց    արհմիության բացասական վերաբերմունքը թանկացման հանդեպ և կարծիք հնչեցրեց, որ հանրային ծառայությունները անհրաժեշտ է պետականացնել:

Հանդիպման ընթացքում երկուստեք քննարկեցին համայնքներում առկա խնդիրները, արհմիության դերը համայնքներում, արհմիության զարգացման հեռանկարները և այլն: Մասնակիցներն առաջարկեցին նաև կազմակերպել կոլեկտիվ միջոցառումներ, ինչը կնպաստի արհմիության անդամների և արհմիության ղեկավար մարմինների միջև կապի ամրացմանը և արհմիության դերի բարձրացմանը: 

ՃՀՄ նախագահն ու գլխավոր հաշվապահը պատասխանեցին նաև մասնակիցների բարձրացրած աշխատանքային հարաբերություններին վերաբերվող հարցերին:

Հանդիպումն անցավ Ծաղկաձորի «Ռիպա» առողջարանում և համատեղվեց մասնակիցների մեկօրյա հանգստով:

%d bloggers like this: