Հայաստանի պետհիմնարկների արհմիության նախագահության 2015թ. ապրիլի 9-ին կայացած նիստում նախագահության անդամները որոշմամբ ամրագրեցին 2015թ. մայիսմեկյան ավանդական երթի անցկացումը: Ավելի վաղ մայիսմեկյան երթ անցկացնելու որոշում էր կայացրել նաև Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան` նախատեսելով նաև երթուղին` Թումանյան փողոց-Հյուսիսային պողոտա-Աբովյան փողոց- Հանրապետության հրապարակ-Վ.Սարգսյան փողոց-ՀԱՄԿ-ի շենքի հարակից տարածք, ժամը 12:00-14:00:
ՃՀՄ նախագահ Ա.Ասատրյանը, կարևորելով նման միջոցառումների նշանակությունը արհմիությունների համար, ներկաներին կոչ արեց ներգրավել առավել շատ թվով աշխատողների, ովքեր երթի ավարտից հետո «Մոսկվա» կինոթատրոնում ավանդական կինոդիտման հնարավորություն կունենան:
Օրակարգի մեկ այլ հարցով ներկաները քննարկեցին Արհմիությունների միջազգային ֆեդերացիայի խորհրդի` Հայաստանի մայրաքաղաքում հրավիրված նիստի հետ կապված մանրամասներ. որոշմամբ ամրագրվեցին ՃՀՄ-ի կողմից նախատեսված այն միջոցառումները, որոնք կապահովեն մոտ երկու տասնյակ երկրներ ներկայացնող խորհրդի նիստը Երևանում բարձր մակարդակով անցկացումը:
Նախագահության մեկ այլ որոշմամբ ՃՀՄ խորհրդի անդամ համարվեց անդամ կազմակերպություններից մեկի` ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության աշխատողների արհեստակցական կազմակերպության նորընտիր նախագահ Արմեն Կոստանդյանը: Նախագահության անդամները նորընտիր նախագահին մաղթեցին արդյունավետ և անխոչընդոտ արհմիութենական աշխատանք:
Օրակարգից դուրս քննարկվեցին այլ հարցեր ևս: