Սեմինար Արտաշատում

Սեմինար Արտաշատում

2014 թվականի մարտի 5-ին Արարատի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում Արարատի մարզի տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների, պատասխանատու աշխատողների ու Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների ճյուղային հանրապետական արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանի և ՀԱՄԿ-ի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիփոսյանի հետ: Հանդիպման նպատակն էր սոցիալական գործընկերության շրջանակներում քննարկել ՀՀ աշխատանքային օրենսգրքի նորմերը և դրանց կիրառումը գործատու – աշխատող հարաբերություններում և արհմիությունների դերը դրանցում:  Ճյուղային արհմիության նախագահ Ա.Ասատրյանը ներկայացրեց արհմիության կատարած աշխատանքները, պատասխանեց մասնակիցների հարցերին: Ա.Ասատրյանը ներկայացրեց նաև արհմիության դիրքորոշումը <Կուտակային կենսաթոշակների մասին> ՀՀ օրենքի որոշ դրույթների վերաբերյալ, ինչը մարզպետի տեղակալ Ա.Մուրադյանը փորձեց որակել որպես հակապետական քարոզչություն…

Մ.Փիլիոսյանը պատասխանեց աշխատանքային օրենսգրքի նորմերի կիրառման հետ կապված մասնակիցների հարցերին:

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading