Հայաստանի պետհիմնարկների արհմիությունը դարձել է աշխարհի խոշորագույն արհմիութենական կառույցի անդամ

Հայաստանի պետհիմնարկների արհմիությունը դարձել է աշխարհի խոշորագույն արհմիութենական կառույցի անդամ

Հայաստանի պետհիմնարկների արհմիությունը այսուհետ լիիրավ անդամ է աշխարհի խոշորագույն արհմիութենական կառույցի` Հասարակական Սպասարկման Ինտերնացիոնալի:        

Նշենք, որ աշխարհի ավելի քան 30 մլն աշխատողներ, ովքեր ներկայացնում են պետական կառավարման, ինքնակառավարման, հասարակական սպասարկման, սոցիալական, առողջապահական, կոմունալ ոլորտները, միավորված են Հասարակական սպասարկման ինտերնացիոնալում (PSI): 154 երկրում 669 արհմիութենական կազմակերպություն ընդգրկող Ինտերնացիոնալը արհմիութենական համընդհանուր դաշնություն է, որի գործունեությունն ուղղված է աշխարհի բոլոր ծայրերում որակյալ հասարակական ծառայությունների մատուցմանը:           

Նշենք, որ Ինտերնացիոնալի գործունեության ուսումնասիրության և հարակից այլ արհմիությունների հետ փորձի փոխանակման արդյունքում ՃՀՄ նախագահության որոշմամբ ՃՀՄ նախագահը անդամակցության համար դիմել էր կառույցի Եվրոպական տարածքային միավորմանը` ակնկալելով արհմիութենական շարժմանը նպաստող և արդյունավետ համագործակցություն: Եվրոպայի հասարակական սպասարկման միության (EPSU) գործադիր կոմիտեն 2014-ի նոյեմբերի 4-ին հավանության է արժանացրել անդամակցության դիմումը, իսկ Հասարակական Սպասարկման Ինտերնացիոնալի (PSI) ղեկավար մարմնի նոյեմբերի 12-ի որոշմամբ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների հանրապետական արհմիությունը իր լիիրավ տեղն զբաղեցրեց աշխարհի խոշորագույն արհմիութենական կառույցում:

%d bloggers like this: