2014 թ. նոյեմբերի 23-ին, ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում կայացավ Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիության շախմատի առաջնությունը: Մասնակցում էին 7 անդամ կազմակերպությունների թիմեր`
-Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխաակազմ
-Զբաղվածության պետական ծառայություն
-Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ
-Ազգային վիճակագրական ծառայություն
-Երևանի քաղաքապետարան
-Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
-Խարբերդի մասնագիտացված մանկատուն:
Հավասար միավորներով եզրափակիչը հատեցին երկու թիմ` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Երևանի քաղաքապետարանի արհեստակցական կազմակերպությունների թիմերը:
Լրացուցիչ ցուցանիշներով առաջին տեղը գրավեց Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի թիմը, երկրորդը` Երևանի քաղաքապետարանի թիմը, իսկ երրորդ տեղը զբաղեցրեց Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիմ:
Միաժամանակ, անհատական լավագույն ցուցանիշները ցույց տվեցին`
1. Սարգիս Մելքոնյան ` 6 միավոր
2. Հարություն Մելքումյան` 6 միավոր
3. Ներսես Մանուչարյան` 5.5 միավոր