Խորհրդի նիստ․ 16-17 նոյեմբեր, 2013

Խորհրդի նիստ․ 16-17 նոյեմբեր, 2013

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը ս.թ. նոյեմբերի 16-17-ը գումարեց խորհրդի հերթական նիստը: Խորհրդի անդամների հանդիպման վայրը Վանաձորի «Թեժ լեռ» հանգստավայրն էր, որտեղ անցկացված նիստը համատեղվեց նաև մասնակիցների 1-օրյա հանգստով:

ՃՀՄ նախագահ Ա. Ասատրյանը ներկայացրեց արտահերթ համագումարից հետո ՃՀՄ համառոտ գործունեությունը, շնորհակալություն հայտնեց մայիսի 1-ին և հոկտեմբերի 7-ին անցկացված երթերի ակտիվ մասնակիցներին և առհասարակ բոլոր այն նախագահներին, ովքեր ոչ մի ջանք չեն խնայում համախմբելու արհմիության անդամներին: Նախագահի խոսքում նշվեց, որ տվյալ ժամանակահատվածում ՃՀՄ-ն ձևավորել է իր կայքը (www.arhmiutyun.org), միջազգային կառույցների հետ բանակցությունների արդյունքում 2 սեմինարներ են անցկացվել երիտասարդների համար, ՃՀՄ-ն նախաձեռնել է էլեկտրոնային ստորագրահավաք քաղծառայողների բազային աշխատավարձի բարձրացման համար, ՃՀՄ նախագահն ընդգրվել է Երևանի տրանսպորտի ուղեվարձը քննարկող հանձնաժողովի կազմում և այլն:

Անահիտ Ասատրյանը կոչ արեց բոլորին ակտիվ մասնակցություն ցուցաբերել ՃՀՄ բոլոր նախաձեռնություններին. արհմիության անդամներն էլ այդպիսով կիրազեկվեն արհմիության գործունեությանը, կլինեն միասնական ու կնպաստեն նաև արհմիության ծավալմանը: Չէ՞ որ արհմիության ուժը միասնության մեջ է, իսկ ուժեղ արհմիությունը ուժեղ քաղաքացիական հասարակության գրավականն է:

Կատարված աշխատանքը բավարար համարելով` խորհրդի անդամներն անցան ՃՀՄ նախագահության ընտրությանը: ՃՀՄ նախագահը ներկայացրեց նախագահության գործառույթները, որոշվեց նախագահություն ընտրելու ձևը, անդամների քանակը` 13, առաջարկվեցին թեկնածություններ: Առաջադրված  թեկնածուներից նախագահություն ընտրելու համար անցկացվեց փակ գաղտնի քվեարկություն, որի արդյունքում ընտրվեցին նախագահության նոր անդամները:

Այսպիսով` ՃՀՄ նախագահության` 2013թ. նոյեմբերի 16-ին ընտրված անդամներն են`

1.  Անահիտ Ասատրյան – ՃՀՄ նախագահ (ի պաշտոնե)

2.  Ռոբերտ Չոբանյան – ՀՀ ՍԴ աշխատողների արհմիության նախագահ

3.  Արտաշես Հովհաննիսյան – ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատողների արհմիության նախագահ

4.  Վարսիկ Ծատուրյան – ՀՀ ոստիկանության ոչ ծառայողների արհմիության նախագահ

5. Նորա Մելքոնյան – ՀՀ ԿԱ ՊԳԿՎ աշխատողների արհմիության նախագահ

6.  Նելսոն Սարգսյան – Մարտունու տարածքային արհմիության նախագահ

7.   Անուշ Ասատրյան – Մասիսի տարածքային արհմիության նախագահ

8.   Անդրանիկ Հակոբյան – Արարատի տարածքային արհմիության նախագահ

9.  Ժենյա Թամրազյան – Դիլիջանի տարածքային արհմիության նախագահ

10. Մարգարիտա Պետրոսյան – ՀՀ ԱՎԾ աշխատողների արհմիության նախագահ

11. Գևորգ Գևորգյան – Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատողների արհմիության նախագահ

12. Ջուլետա Գրիգորյան – Երևանի քաղաքապետարանի աշխատողների արհմիության նախագահ

13. Ծովինար Մարտիրոսյան – Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատողների արհմիության նախագահ:

Շնորհավորում ենք ՃՀՄ նախագահության նորընտիր անդամներին և մաղթում արհմիութենական շարժմանը նպաստող արդյունավետ գործունեություն:

%d bloggers like this: