Սեմինար Ծաղկաձորում

Սեմինար Ծաղկաձորում

Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Անահիտ Ասատրյանը մասնակցեց 2013թ. հուլիսի 16-17 Ծաղկաձորի “Ծաղկահովիտ” հյուրանոցում ՀԱՄԿ-ի ուսումնահետազոտական կենտրոնն Աշխատանքի Միջազգային Կազմակերպության աջակցությամբ կազմակերպված սեմինարին: 

Սեմինարի թեման էր` “Բարեփոխումները և կոլեկտիվ աշխատանքային պայմանագրերը”:

Սեմինարում բացման խոսքով հանդես եկավ ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը՝ նշելով նման սեմինարի կազմակերպման կարևորությունը և արհմիությունների միջազգային ընտանիքում հետագա ինտեգրացումը: 

Սեմինարի աշխատանքներին մասնակցում էր Արհմիությունների միջազգային համադաշնության Արևելյան գործընկերության աշխատանքները համակարգող Անտոն Լեպպիկը (Բրյուսել): Նա հանգամանորեն ներկայացրեց արհմիութենական միջազգային կառույցի կառուցվածքը, դերը և նշանակությունը արհմիութենական շարժման գործառույթներում: 

Սեմինարում իրենց զեկուցումներով հանդես եկան ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բ.Խառատյանը, բաժնի վարիչներ Մ.Փիլիպոսյանը և Կ.Մադոյանը: 

Սեմինարում տեղի ունեցավ կարծիքների ազատ փոխանակում և մասնակիցների կողմից արդյունավետ քննարկում: 

Սեմինարի աշխատանքները ամփոփեց ՀԱՄԿ-ի նախագահ Է.Թումասյանը: 

%d