Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական ՃՀՄ նախագահ Ա.Ասատրյանը և Թալինի տարածքային արհմիության նախագահ Ա.Խաչատրյանը մայիսի 11-ին Ծաղկաձորի ՌԻՊԱ առողջարանում սոցիալական գործընկերության շրջանակներում գործնական հանդիպում ունեցան Թալինի տարածքի համայնքների ղեկավարների հետ: Հանդիպման ժամանակ քննարկվեցին արհմիություն-գործատու հարաբերությունների վեարբերյալ տարաբնույթ հարցեր: Համայնքների ղեկավարների կողմից առաջ քաշվեցին նաև բնակիչներին և աշխատողներին հուզող խնդիրները: