Կառավարության արձագանքները արհմիության հայտարարությանն ի պատասխան

Կառավարության արձագանքները արհմիության հայտարարությանն ի պատասխան

Հունիսի 23-ին Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը հայտարարություն էր տարածել Հանրային ծառայության օրվա (հունիսի 23) կապակցությամբ։ Հայտարարությունն ուղղված էր հանրային ծառայողների վարձատրության բարձրացմանը, պետական ծառայության ոլորտում սոցիալական գործընկերության հաստատմանը և հանրային ծառայողի օրը Հայաստանում ընդունելուն։

Հայտարարության կապակցությամբ պատասխան ենք ստացել Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակից, որում նշվում է, որ աշխատավարձի բարձրացման խնդիրը մշտապես գտնվել և գտնվում է Կառավարության ուշադրության կենտրում։ Նշվում է նաև, որ Քաղաքացիական ծառայության գրասենյակը կարևորում է սոցիալական գործընկերության զարգացումը և իր պատրաստակամությունն է հայտնում մասնակցել այդ գործընթացին։ Ամբողջական պատասխանը հասանելի է այստեղ։

Միևնույն ժամանակ հայտարարությանը պատասխանել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, որը նշել է, որ սոցիալական գործընկերության և Հանրային ծառայողի օրվա հետ կապված հարցերը գտնվում են լրացուցիչ քննարկման փուլում և այդ մասին մեզ կպատասխանեն լրացուցիչ։ Նախարարության պատասխանն ամբողջությամբ հասանելի է այստեղ։

Այնուհետև նախարարությունը պատասխանել է, որ հայտարարությունում տեղ գտած 2-րդ և 3-րդ հարցերն ընդունվել են ի գիտություն և կքննարկվեն օրենսդրական հետագա բարեփոխումների շրջանակում։ Այդ պատասխանը հասանելի է այստեղ։

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading