Նոյեմբերի 19-ին Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության ներկայացուցիչ Մարինե Ստեփանյանը Բրյուսելում մասնակցեց Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (EPSU) Կանանց և Գենդերային հավասարության հարցերով մշտական հանձնաժողովի նիտին՝ որպես հանձնաժողովում EPSU Հյուսիս-եվրոպական տարածաշրջանի պատվիրակ։
Նիստին ընտրվեցին են հանձնաժողովի նախագահն ու փոխնախագահը, հաստատվեցին է հանձնաժողովի գալիք տարիների ծրագիրը, ոլորտի հետ կապված EPSU անելիքները, երրորդ կողմի բռնության հետ կապված համաեվրոպական կոլեկտիվ համաձայնագիրը, քննարկվեցին մի շարք այլ հարցեր։ Կոմիտեն նաև վերահաստատեց իր հանձնառությունը՝ աշխատելու EPSU-ի բոլոր հատվածների հետ՝ գենդերային հավասարությունը գործունեության բոլոր ասպեկտներում ինտեգրելու համար:
Նոյեմբերի 25-ին նշվում է Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրը։ Գենդերային բռնությունն առկա է կյանքի բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ աշխատավայրում: Այն ներառում է է սեռական ոտնձգությունը, ընտանեկան բռնությունը, երրորդ կողմի բռնությունը (այսպես են անվանում քաղաքացիների կողմից սպասարկման ոլորտի ախշատողների հանդեպ բռնությունը, որը տարածված է առողջապահության, սոցիալական ծառայության, տրանսպորտի, համայնքային ծառայության և այլ ոլորտներում), կիբերբռնությունը, տնտեսական և հոգեբանական բռնությունը: Բռնության այս ձևերը առաջանում են իշխանության անհավասարակշռությունից և նպաստում է կանանց աշխատանքի շարունակական թերագնահատմանը:
Արհմիությունները և գործատուները կենսական դեր ունեն աշխատավայրում բռնության դեմ պայքարում: Համագործակցելով գործատուների հետ՝ EPSU-ն քննարկել է երրորդ կողմի բռնության և աշխատավայրում ոտնձգությունների վերաբերյալ կոլեկտիվ համաձայնեցված ճյուղային ուղեցույցները, որոնց նպատակն է ուժեղացնել պայքարը գենդերային բռնության դեմ յուրաքանչյուր աշխատավայրում: EPSU-ն լիովին աջակցում է Եվրոպական արհմիությունների կոնֆեդերացիայի (ETUC) Կանանց կոմիտեի կոչին՝ վերանայել 2007 թվականի Բռնության մասին կոլեկտիվ շրջանակային պայմանագիրն՝ ապահովելով, որ այն արտացոլի է այսօրվա մարտահրավերները:
EPSU-ն ջերմորեն շնորհավորում է նորընտիր նախագահությանը՝ հանձնաժողովի նախագահ Գլորիա Միլսին (UNISON, Մեծ Բրիտանիա) և փոխնախագահներ Ալեքսա Վոլֆշտադտերին (Ver.di, Գերմանիա), Լարա Վերբիգրացիային (FP-CGIL, Իտալիա) և Ռալուկա Պոպեսկուին (FS Gaz, Ռումինիա):





