Սեպտեմբերի 5–7-ը Ծաղկաձորի «Ռիպա» առողջարանում անցկացվեց Հայաստանի պետհմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության Երիտասարդական Խորհրդի եռօրյա հանդիպումը։
Այս անգամ նոր ձևավորված Խորհրդի անդամները հնարավորություն ունեցան շփվել նաև նախորդ սերնդի երիտասարդական թևի ակտիվ անդամների հետ՝ փորձի և գիտելիքի փոխանակման նպատակով։
Հանդիպման ընթացքում երիտասարդները ծանոթացան արհմիություններին օրենքի մանդատով տրված իրավունքներին ու գործիքներին, արդյունավետ քննարկումների և խմբային աշխատանքների միջոցով վերլուծեցին արհմիությունների խնդիրներն ու դրանց լուծումները, անդրադարձան արհմիությունների գործունեության լավագույն և վատագույն կողմերին։
Խորհուրդը հանդիպման ընթացքում ընտրեց Ղեկավար կոմիտեի անդամներ և քննարկեց առաջիկա անելիքները։













