Labourstart գլոբալ արհմիութենական համաժողովը Թբիլիսիում

Labourstart գլոբալ արհմիութենական համաժողովը Թբիլիսիում

Ապրիլի 28-ից 30-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում Labourstart արհմիութենական տեղեկատվական հարթակի նախաձեռնությամբ կազմակերպվեց գլոբալ արհմիութենական համաժողով։ Վրաստանի ազգային համալսարանի շենքում հյուրընկալվել էին տասնյակ երկրներից հարյուրավոր արհմիութենական ակտիվիստներ՝ ներկայացնելու իրենց խնդիրներն ու պայքարը, փոխանակելու մտքերը աշխարհի արհմիութենական համայնքի հետ։ Բացման խոսքով, ինչպես նաև պլենար նիստերի ընթացքում ելույթ ունեցան Labourstart-ի հիմնադիր Էրիկ Լին, Վրաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Իրակլի Պետրիաշվիլին, ԱՄԿ կապերի վարչության ղեկավար Մամադու Կաբա Սուարեն, ինչպես նաև այլ արհմիությունների ներկայացուցիչներ։

Համաժողովին մասնակցեց Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության աշխատակազմը։

Համաժողովի ընթացքում կազմակերպվեցին մի քանի պանելային քննարկումներ։ Պանելային քննարկումների և համաժողովի օրակարգում առանձնահատուկ ուշադրության կենտրոնում էին հատկապես բռնապետական ռեժիմներում՝ Իրանում, Բելառուսում, Մյանմառում, Ռուսաստանում աշխատողներին կազմակերպող անկախ արհմիությունների, լրագրողական ցանցերի և այլ հասարակական միավորումների գործունեությունը և նրանց պայքարը ռեժիմների հետ։ Բազմաթիվ քննարկումներ նվիրված էին նաև Ուկրաինայի ժողովրդի հետ համերաշխությանը ռուսական զավթիչների դեմ պայքարում։

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության աշխատակազմն անձամբ ծանոթացավ պարոն Էրիկ Լիի հետ, մտքեր փոխանակեց Հայաստանում Labourstart հարթակի ճանաչելիության մասին, հրավիրեց հաջորդ համաժողովն անցակցնել Երևանում։

Համաժողովից հետո արհմիութենականները Վրաստանի մայրաքաղաքում միացան Վրաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի մայիսմեկյան քայլերթին։

  • Labourstart գլոբալ արհմիութենական համաժողով

%d bloggers like this: