Փետրվարի 1-ին Հոլիդեյ Ինն Երևան հյուրանոցում Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորյան գրասենյակի կողմից կազմակերպվել էր “Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը Հայաստանում՝ Մարտահրավերներ և հնարավորություններ” աշխատաժողովը, որին մասնակցում էին Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը, արհմիության կազմակերպական աշխատանքների մասնագետ Արսեն Իգիթյանը։ Համաժողովի ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղական Ռուբեն Սարգսյանը ներկայացրեց Աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների գործընթացը, Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորյան գրասենյակի ներկայացուցիչները ներկայացրեցին բարեփոխումների վերաբերյալ քաղաքացիական հասարակության դիրքորոշումը։ Քննարկումներ եղան նաև Առողջության և աշխատանքի տեսչական մարմնի գործունեության վերաբերյալ։
Անցկացվեցին պանելային քննարկումներ՝ կապված Աշխատանքային օրենսգրքի, Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի գործունեության, ինչպես նաև Արհեստակցական միությունների մասին ՀՀ օրենքի բարեփոխումների շուրջ։ Պանելային քննարկումների արդյունքում մշակվեց քաղաքական փաստաթուղթ, որը ներկայացվելու է Կառավորությանը։

