Նախագահության նիստ N16, հուլիսի 30 – 2022թ․

Նախագահության նիստ N16, հուլիսի 30 – 2022թ․

Հուլիսի 30-ին հրավիրվեց Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության Նախագահության թիվ 16 նիստը։

Նիստի ընթացքում քննարկվեց հոկտեմբերին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի (ՀԱՄԿ) գալիք Համագումարը և Համագումարին պատվիրակներ ներկայացնելու հարցը։ Քննարկվեց նաև Պետհիմնարկների աշխատողների արհմիությունների միջազգային ֆեդերացիայի (МФП) գալիք Համագումարին պատվիրակներ ներկայացնելու, ինչպես նաև Ճյուղային արհմիության Խորհրդի համալրման հարցերը։

Այլ հարցերի շրջանակներում քննարկվեց կուտակային կենսաթոշակային համակարգի շուրջ ստեղծված իրավիճակը։

%d bloggers like this: