Հուլիսի 23-25-ը ՀԱՄԿ-ի Ուսումնական կենտրոնը “Սոլիդարիթի Սենթեր” կազմակերպության Հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ երիտասարդ արհմիութենականների համար կազմակերպել է 3-օրյա սեմինար “Ռազմավարական պլանավորում” թեմայով։ Սեմինարին մասնակցեցին նաև Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության երիտասարդական խորհրդի ներկայացուցիչները՝ Լուսինե Ղահրամանյանը, Արմեն Այվազյանը և Վրեժ Մաճկալյանը։
Երիտասարդները սովորեցին մշակել ռազմավարություն, որը կօգտագործեն հետագայում երիտասարդական հանձնաժողովի անելիքները պլանավորելու նպատակով։