2021թ․ հուլիսի 2-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի նախագահությամբ կայացավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի առաջին նիստը։ Հաստատվեց հանձնաժողովի աշխատակարգը։ Որոշում կայացվեց Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի կիրառկումն ապահովող գործողությունների ծրագրի մշակման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների մասին։ Քննարկվեցին այլ հարցեր։
Ավելի վաղ, հունիսի 4-ին ձևավորվել է Հանրապետական եռակող հանձնաժողովը, ինչը սահմանված է Հանրապետական կոլեկտիվ պայմանագրով։
Հիշեցնենք, որ Հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀԱՄԿ-ի և Գործատուների հանրապետական միության միջև ստորագրվել էր 2020թ․ հոկտեմբերի 5-ին։