Արհմիությունը մտահոգված է հարակից տարածքում շինարարությամբ

Արդեն երկարատև ժամանակ Արհմիությունների կոնֆեդերացիայի շենքի անմիջապես հարևանությամբ տեղի է ունենում բազմաֆունկցիոնալ բիզնես-կենտրոնի շինարարություն՝ աշխատանքային պայմանների և շրջակա միջավայրի պայմանների կոպիտ խախտումներով: Շինարարները աշխատում են վտանգավոր բարձրությունների վրա, առանց որևէ երաշխավորման սարքավորումների և պաշտպանական միջոցների: Բացի այդ, շինարարության ընթացքում անընդհատ գոյանում է ահռելի քանակությամբ փոշի՝ օդ բարձրանալով և մշուշի վերածելով ամբողջ շրջակա տարածքը, ներթափանցելով նաև մեր գրասենյակ, ինչպես նաև վտանգելով ամբողջ հարակից տարածքների և հենց շինարարների առողջությունը: Այսպիսի խախտումներով կատարվող շինարուրությունը խիստ անհանգստացնում էր մեր աշխատակազմին, ուստի պետհիմնարկների աշխատողների ճյուղային արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը խնդրի առընչությամբ գրություն էր ուղարկել համախատասխան մարմիններ:

Շինարարության աշխատողների անվտանգության և առողջության պայմանների խախտման վերաբերյալ 2019թ. հոկտեմբերի 15-ին գրություն էր ուղարկվել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար պարոն Հակոբ Ավագյանին: Գրությունը ներկայացնում ենք ստորև.

Նշված գրությանն ի պատասխան տեսչական մարմինը հայտնել է, որ հաղորդումը գտնվում է դիտարկման փուլում, և հետագա ընթացքի մասին կտեղեկացնեն լրացուցիչ:

Որոշ ժամանակ անց կառուցվող շենքում նկատեցինք աշխատողների համար նախատեսված ճոպանային վերելակային մեխանիզմ, ինչպես նաև որոշ պաշտպանիչ միջոցներ: Դրանց առկայությունը սակայն երկար չտևեց:

ԹԱՐՄԱՑՈՒՄ՝ 2020 թ. հունվարի 20-ին տեսչական մարմնից ստացանք պատասխան, որում նշվում է, որ Շինարարության մեջ ընգդրկված հասցեում բոլոր տնտեսվարողների նկատմամբ հարուցվել են վարչական վարույթներ, և կիրառվել են բազմաթիվ նորմերի խախտմամբ պայմանավորված վարչական պատասխանատվության միջոցներ:

Շրջակա միջավայրի բնապահպանական նորմերի խախտման համար էլ նույն հոկտեմբերի 15-ին գրություն ուղարկվեց ՀՀ բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար պարոն Վիգեն Ավետիսյանին: Գրությունը ներկայացնում ենք ստորև.

Նշված գրությանն ի պատասխան, դեկտեմբերի 10-ին տեսչական մարմնից տեղեկացվել ենք, որ շինարարությունն իրականացնող ընկերությունը “ՕՍՏ գրուպ”-ն է, և տեսչական մարմնի ստուգմամբ արձանագրվել են խախտումներ, որի համար ընկերության տնօրենը ենթարկվել է վարչականտուգանքի: Ընկերությանը նաև հանձնարարվել է խախտումները վերացնել: Տեսչական մարմնի պատասխան գրությունը ներկայացնում ենք ստորև.

Այնուամենայնիվ, դեկտեմբերի 25-ի դրությամբ շինհրապարակում որևէ միջոցներ այդպես չեն ձեռնարկվել շրջակա միջավայրի աղտոտման դեմ, ավելին՝ տպավորություն է, որ փոշու գոյացումը և շինարարության գործելոաճի անպատասխանատվությունն էլ ավելի է շատացել: