Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը հայտարարում է «Արհմիութենական դպրոց» շաբաթօրյա ԱՆՎՃԱՐ դասընթացների ընդունելություն։
«Արհմիութենական դպրոցը» լավ հնարավորություն է՝ ծանոթանալու արհմիությունների, որպես աշխատողների միավորման, նպատակների և խնդիրների, գործելու օրենսդրական հիմքերի, հնարավորությունների և գործիքակազմի հետ, ինչպես նաև աշխատանքային հարաբերությունների հիմունքներին ու միջազգային փորձին։
Դպրոցում դասախոսություններով հանդես կգան արհմիությունների նախագահներ, արհմիութենական ակտիվիստներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղաքական և պետական գործիչներ։
Դասընթացների մի մասը կանցկացվի ինտերակտիվ եղանակով։
Դասընթացները տեղի կունենան Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի շենքում՝ հոկտեմբերի 5-ից սկսած, յուրաքանչյուր շաբաթ օր ժամը 11։00-16։00։ Ընդհանուր տևողությունը՝ 10 օր։
Դասընթացների ընթացքում մասնակիցները կկատարեն անհատական և խմբային աշխատանքներ։
Դպրոցի մասնակիցները դասընթացների ավարտին կստանան վկայականներ (դասընթացների առնվազն 80%-ին մասնակցելու և բոլոր ինքնուրույն աշխատանքները կատարելու դեպքում)։
Արհմիութենական դպրոցի մասնակից դառնալու համար, անհրաժեշտ է մինչև 2019թ. սեպտեմբերի 15-ը լրացնել դիմում-հայտ` կցելով ինքնակենսագրությունը (CV)։ Խնդիրների դեպքում, կարող եք ինքնակենսագրությունը անմիջապես ուղարկել profrosgu@gmail.com էլ․ փոստի հասցեին:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 10580582 հեռախոսահամարով:
Դիմումների մեծ քանակության դեպքում նախապատվությունը տրվելու է պետական հիմնարկներում, տեղական ինքնակառավարման մարմիններում կամ հանրային ծառայության ոլորտում աշխատողներին:
Ընտրված մասնակիցներն արդյունքների մասին կտեղեկացվեն մինչև սեպտեմբերի 20-ը։