Ապրիլի 9-ին վարչապետ Փաշինյանի՝ Նորագավիթի մաքսատուն կատարած այցի հետևանքով ծավալված քննարկումն ու հետագա զարգացումները մի քանի մտահոգությունների առիթ են տալիս:
Տեղի ունեցածը ևս մեկ անգամ ցույց տվեց պետական ծառայողների (այս դեպքում՝ մաքսային ծառայողների) վարքագծի և գիտակցության անբավարար մակարդակը։
Հասկանալի է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջը՝ հարգել Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, աշխատանքային կարգապահական կանոնները ու գործատուի գույքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունքը:
Միաժամանակ շատ կարևոր է ձևավորել Հայաստանում աշխատանքային իրավունքների նկատմամբ հարգալից վերաբերմունք։ Յուրաքանչյուր գործատու, բարձրաստիճան պաշտոնյա պետք է զերծ մնա աշխատողի նկատմամբ կամայական դրսևորումներ ցուցաբերելուց։
Ցանկացած կարգապահական տույժ, աշխատանքից ազատում պետք է լինի բացառապես օրենքի սահմաններում։
Ստորև ներկայացնում ենք նաև ՀԱՄԿ-ի պարզաբանումը Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման առանձին դեպքերի մասին՝