2018 թ. սեպտեմբերի 7-ին կայացավ Ճյուղային արհմիության նախագահության թիվ 2 ընդլայնված նիստը։
Նիստի ընթացքում նախագահ Անահիտ Ասատրյանը հայտնեց Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի արհեստակցական միության գործունեության կասեցման, ինրպես նաև Սահմանադրական դատարանի աշխատողների արհմիության լուծարման մասին։ Այս երկու կազմակերպությունների անդամակցությունը Ճյուղային արհմիությանը դադարեցվեց։
Անահիտ Ասատրյանը տեղեկացրեց, որ Ճյուղային արհմիության հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները առաջարկել են նրան Երևանի ավագանու ընտրություններին ընդգրկել “Իմ քայլը” դաշինքի ավագանիների թեկնածուների ցուցակում։ Այսպիսով՝ Ա․Ասատրյանը ավագանու թեկնածու է։ Ներկաները ընտրությունների հետ կապված հարցեր ուղղեցին Ա․Ասատրյանին։ Հիմնականում հետաքրքիր էր, թե ինչպիսին են ավագանում լինելու Ա․Ասատրյանի ռեալ հնարավորությունները։
Քննարկվեցին նաև մի շարք այլ հարցեր՝ միջազգային համագործակցության, երիտասարդական խորհրդի գործունեության, Արմավիրի տարածքային միության շուրջ ստեղծված իրավիճակի, գործունեության հաշվետվությունների հետ կապված։