Արհմիութենականները ծանոթացան առաջին հանրապետության պատմությանը

«Ժողովրդագրական զարգացում» ՀԿ-ը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից տրամադրված դրամաշնորհային ծրագրի եւ ՀԵՀ-ի հայտարարած մրցույթի շրջանակներում Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված հանդիպումները շարունակվում են: Դրամաշնորհի շահառու, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության արհեստակցական կազմակերպության նախագահ Վանիկ Բաբաջանյանը մայիսի 26-ին և հունիսի 1-ին  սեմինարներ անցկացրեց պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների և հանրային ծառայողների ճյուղային հանրապետական միության աշխատակազմի, ճյուղային միության երիտասարդական խորհրդի և ինչպես նաև արհմիութենական ակտիվի ներկայացուցիչների հետ: Սեմինարի մասնակիցներին ընթաքցքում ներկայացվեցին Հայաստանի առաջին հանրապետության պատմական ակնարկներ: Երիտասարդ մասնակիցներին հահատկապես հետաքրքրեց 1920թ. դեկտեմբերի 2-ի Երևանի համաձայնագրի և դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը կնքված Ալեքսանդրապոլի դաշնագրի հետ կապված մանրամասները: Սեմինարն անցավ ակտիվ քննարկումների պայմաններում: