ԱՄՖ խորհրդի նիստը և դրա հետ կապված քննարկումները

ԱՄՖ խորհրդի նիստը և դրա հետ կապված քննարկումները

Արհմիությունների միջազգային ֆեդերացիայի (ԱՄՖ) խորհրդի նիստը տեղի ունեցավ մայիսի 31-ին, Սանկտ-Պետերբուրգ քաղաքում։ Օրակարգային հարցերի թվում եր նաև ԱՄՖ «Պետական հիմնարկների և հասարակական սպասարկման աշխատողների արհմիությունների միջազգային ֆեդերացիայի 25 ամյակ» հոբելյանական կրծքանշանով պարգևատրումները։ ՃՀՄ նախագահ Անահիտը Ասատրյանը նիստից երկու օր առաջ տեղեկացավ, որ Ադրբեջանի պետհիմնարկների արհմիությունը այլ ակտիվիստների թվում պարգևատրման էր ներկայացրել նաև Աղդամի, Լաչինի, Զանգելանի, Թարթառի տարածքային արհմիությունների ակտիվիստներին, ինչի կապակցությամբ նա գրավոր դիմեց ԱՄՖ նախագահին՝ առաջարկելով քաղաքական կամք ցուցաբերել ու Ադրբեջանի վերը նշված տարածքային արհմիությունների ներկայացուցիչների անունները մինչ խորհրդի նիստը հանել որոշման նախագծից:

Ադրբեջանի պետհիմնարկների արհմիության նախագահ Հ. Օսմանովը, տեղեկանալով այդ մասին՝ հրաժարվել է ԱՄՖ խորհրդի նիստին մասնակցությունից, պատասխան նամակ է հղել խորհրդի անդամներին՝ հայտնելով Ադրբեջանի արհմիության՝ ԱՄՖ կազմից դուրս գալու մտադրությունը: Հոբելյանական պարգևատրումների մասին որոշումն, այնուամենայնիվ, Ա. Ասատրյանի մեկ դեմ և Ն. Գավվայի մեկ ձեռնպահ ձայնով ընդունվել է։ Ադրբեջանի արհմիության նախագահի նամակը քննարկվել է առանձին հարցով և որոշում է կայացվել հանձնարարել նախագահ ԱՄՖ Վ. Սավչենկոյին բանակցություններ վարել այդ անդամ կազմակերպության հետ՝ դուրս գալը կանխելու նպատակով:

Նշված դեպքը քննարկման է դրվել ՃՀՄ նախագահության նիստին։

Նախագահության անդամները քննարկեցին ԱՄՖ նախագահի պահվածքը նշված հարցի շուրջ, մասնավորապես այն, որ քաջատեղյակ լինելով հայ-ադրբեջանական հակամարտությանը, Վ. Սավչենկոն, որպես միջազգային կառույցի ղեկավար, ոչ միայն թույլ է տալիս կոնֆլիկտաստեղծ իրավիճակներ՝ հակադրվելով արհմիությունների համերաշխության ու միասնականության սկզբունքին, այլև, Հայաստանի ու Ադրբեջանի պետհիմնարկների արհմիությունների նախագահների գրությունները տարածելով խորհրդի անդամների շրջանում, ինքն է հրահրում նման իրավիճակներ, որոնք խարխլում են միջազգային ֆեդերացիայի հիմքերը:

«Պետական հիմնարկների և հասարակական սպասարկման աշխատողների արհմիությունների միջազգային ֆեդերացիայի 25 ամյակ» հոբելյանական կրծքանշաններից հրաժարվելը դրվեց քվեարկության և որոշվեց հանձնարարել Ա. Ասատրյանին ԱՄՖ նախագահի և խորհրդի անդամների ուշադրությունը հրավիրել ԱՄՖ ստեղծման և գործունեության հիմքում ընկած սկզբունքների (կազմակերպությունների իրավունքների և պարտականությունների հավասարությունը, փոխադարձ աջակցությունն ու համերաշխությունը) խախտումներին և մեկ անդամ կազմակերպության՝ մյուսի հանդեպ գերակայության, մասնավորապես, երբ այն պայմանավորված է արհմիության անդամների թվով և ֆինանսական հնարավորություններով։ ՃՀՄ նախագահությունը գտնում է, որ անթույլատրելի ՝

– միջազգային ֆեդերացիայի ներքաշումը կոնֆլիկտային տարածքների հետ առնչություն ունեցող հարցերում

– խորհրդի նիստերում լսվող «Արհմիությունների գործունեության ընթացքում առաջացած խնդիրների մասին ինֆորմացիայի» օգտագործումը սադրիչ իրավիճակներ հրահրելու և անդամ կազմակերպության ու նրա ներկայացուցչի վրա ազդելու համար

– Միջազգային ֆեդերացիային անդամակցության շահարկումը՝ աշխատողների սոցիալ-տնտեսական շահերի պաշտպանության, արհմիության իրավունքների ու ազատությունների հետ կապ չունեցող, սեփական շահերը առաջ տանելու համար

Ստեղծված իրավիճակի կապակցությամբ որոշվել է  ուժը կորցրած ճանաչել ՃՀՄ նախագահության 06.04.2017թ. թիվ 29-2 որոշման երկրորդ մասը՝ այն է՝ հրաժարվել «Պետական հիմնարկների և հասարակական սպասարկման աշխատողների արհմիությունների միջազգային ֆեդերացիայի 25 ամյակ» հոբելյանական կրծքանշանով պարգևատրումներից՝ համարելով վերոնշված պարգևը արժեզրկված։

Ստորև ներկայացված են ՃՀՄ նախագահ Ա․Ասատրյանի նամակները ուղղված ԱՄՖ նախագահին։

%d bloggers like this: