Հունիսի 8-ին կայացավ Հայաստանի պետհիմնարկների ճյուղային հանրապետական արհմիության նախագահության նիստը։ Մինչ նիստը սկսելը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ՃՀՄ նախագահության պատվավոր անդամ Կ․Խանգելդյանի և ՃՀՄ նախագահության անդամ Ջուլետա Գրիգորյանի հիշատակը։
Նիստին ներկա էին նաև ՀԱՄԿ-ի նախագահ Է․Թումասյանը, ՃՀՄ 2003-2013 թթ նախագահ Ե․Հակոբովան, ՀԱՄԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ս․ Կարախանյանը։ Է․Թումասյանը Ե․Հակոբովային հանձնեց Արհմիությունների Համընդհանուր Համադաշնության (ԱՀՀ, ВКП) «ԱՀՀ 25-ամյակ» արծաթե նշանը։ Ե․Հակոբովան շնորհակալություն հայտնեց իր աշխատանքային գործունեությունը բարձր գնահատելու համար և հավելեց, որ պարգևը ամբողջ ճյուղային արհմիությանն է՝ միասնական գործունեության գնահատականը։
Օրակարգային հարցերի շրջանակում քննարկվեց և որոշում կայացվեց առաջարկություններ ներկայացնել ՀՀ իշխանություններին՝ հունիսի 23-ը հռչակել հանրային ծառայողի օր։ Նախագահության անդամները քննարկեցին նաև Արհմիությունների Միջազգային Ֆեդերացիայի վերջին նիստի հետ կապված խնդիրները։
Նահախագահության նիստին քննարկվեց նաև մայիսի 31-ին տեղի ունեցած ԱՄՖ խորհրդի նիստը և դրա հետ կապված իրադարձությունները։ Այս մասին ավելի մանրամասն ներկայացված է այստեղ։