Հայաստանի պետհիմնարկների արհմիության նախագահության որոշմամբ անդամ կազմակերպություններից չորս արհմիության անդամների ակտիվ ու երկարամյա արհմիութենական աշխատանքը հոբելյանների առիթով խրախուսվել է ճյուղային միության նախագահության պատվոգրերով։
- Գավառի քաղաքապետարանի աշխատողների արհեստակցական կազմակերպության նախագահ Սիրաս Օհանյան
- Ծովազարդի գյուղապետարանի աշխատողների արհեստակցական կազմակերպության նախագահ Առաքել Նաջարյան
- ՀՀ կառավարության աշխատակազմի «Սպասարկում» ՊՈԱԿ-ի աշխատողների արհեստակցական կազմակերպության անդամ Յուրի Պետրոսյան
- Հայաստանի պատմության թանգարանի աշխատողների արհեստակցական կազմակերպության անդամ Լյուդվիգ Խաչատրյան
Շնորհավորում ենք և շնորհակալ ենք արդյունավետ աշխատանքի համար: