ՄԱՅԻՍՅԱՆ  ԵՌԱՏՈՆԸ՝  ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ  ԹԵՎԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ

ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԸ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԹԵՎԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ

Հայաստանի պետհիմնարկների արհմիության երիտասարդական թևի ներկայուցիչները արհմիության նախագահ Ա.Ասատրյանի և գլխ.հաշվապահ Ռ.Օհանջանյանի մասնակցությամբ մայիսյան եռատոնի խորհդով պատմական-ճանաչողական այց կատարեցին Հայաստանի հարավային շրջաններ: Սյունյաց երբեմնի հոգևոր կենտրոն Նորավանքում աղոթքներ հղեցին ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների և ի փառս Շուշիի ազատագրման հերոսների, քարանձավային Խնձորեսկ քաղաքում ծանոթացան անձավներում մինչև նախորդ դարի կեսերն ապրած խնձորեսկցու բարքերին, անցան տեղացիների ձեռքերով կառուցված ճոճվող կամրջով, հարգանքի տուրք մատուցեցին սյունյաց պահապան Մխիթար Սպարապետի հիշատակին, հայ ճարտարապետության հնագույն ու բացառիկ նմուշ Տաթևի վանական համալիրում հիացան անառիկ պարիսպներով, բացառիկ ճոճվող գավազանով, հնագույն որմնանկարներով, Արենու Թռչունների քարանձավով, ուր հայտնաբերվել է աշխարհի հնագույն՝ 5500-ամյա կոշիկը, այցելուների պակաս չունեցող Շաքիի չքնաղ ջրվեժով:

Այցը նաև ամենահարմար առիթն էր՝ հայ մտքի հանճարներից երկուսի՝ Ակսել Բակունցի ու Պարույր Սևակի տուն-թանգարաններ այցելության, նրանց ստեղծագործության ու կյանքի դրվագներին ականջալուր լինելու:

​Արհմիութենականները համոզվեցին, որ իրենց տեսած ու լսածով հայոց լեռների գաղտնիքները չեն վերջանում: Դրանք լավ թաքնված են նրա բազմաթիվ քարանձավերի խորքերում, որոնցից յուրաքանյուրն իրենից մի պատմություն է ներկայացնում:​

%d bloggers like this: