ՍԵՄԻՆԱՐԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԱՐՀՄԻՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ Է

ՍԵՄԻՆԱՐԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԱՐՀՄԻՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ Է

ՀԱՄԿ-ի ուսումնահետազոտական կենտրոնը Պանեվրոպական տարածաշրջանային խորհրդի աջակցությամբ ապրիլի 27-28 Ծաղկաձորում կազմակերպել էր սեմինար՝ «Կազմակերպչական գործառույթները արհմիութենական կազմակերպություններում» թեմայով:

Մասնակիցները ՀԱՄԿ-ի անդամ, սոցիալական և սպասարկման ոլորտների ճյուղային արհմիությունների, կոնֆեդերացիայի ներկայացուցիչներ էին: Հայաստանի պետհիմնարկների արհմիությունից սեմինարին մասնակցում էին խոհրդի անդամներ Մ.Մաթևոսյանն ու Է.Մելքումյանը:

ՀԱՄԿ-ի նախագահ Է.Թումասյանը, ողջունելով արհմիության աշխատանքներն արդյունավետ կազմակերպելուն միտված նմանատիպ միջոցառումների կազմակերպումը, ներկայացրեց ՀԱՄԿ-ի գործողությունները աշխատողների շահերի ուղղությամբ, մասնավորապես սոցիալական գործընկերության շրջանակում: Արհմիության խնդիրներն այսօր բազմաթիվ են, որոնց լուծումը հնարավոր կլինի միայն միասնական, համատեղ ջանքերով: Այս առումով ՀԱՄԿ-ի նախագահը կարևորեց առաջիկա մայիսմեկյան երթին ակտիվ մասնակցությունը:

ՊԵՏԽ-ի ներկայացուցիչ, ծրագրերի համակարգող Ա.Սալնիկովան Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի կառուցվածքն ու խնդիրները ներկայացնելուց զատ, գործնական աշխատանքների, հաջողված արհմիութենական փորձերի միջոցով մասնակիցներին ծանոթացրեց արհմիութենական տարբեր հիմնահարցերը կազմակերպչական գործառույթներով լուծելու մեթոդներին:

ՀԱՄԿ-ի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար Գ.Վաղարշակյանը, ամփոփելով սեմինարի աշխատանքները, կարևորեց ահմիութենական կազմակերպությունների դերը և կազմակերպչական գործառույթների ակտիվացումը արհմիութենական առօրյայում:

%d bloggers like this: