Հարգանքի տուրք զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրը՝ ապրիլի 24-ին Հայաստանի պետհիմնարկների արհմիության աշխատակազմը երիտասարդական թևի ներկայացուցիչների, ՀԱՄԿ-ի և ճյուղային հանրապետական արհմիությունների ներկայացուցիչների հետ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհեց 1915թ. ցեղասպանության զոհերի հիշատակին:

Անմար կրակի մոտ մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը հարգելը դարձել է ոչ միայն աշխարհասփյուռ հայերի, այլև օտարերկրացիների բարոյական պարտքը:​