Կյանքից հեռացավ ՃՀՄ նախագահության պատվավոր անդամ Կ․ Խանգելդյանը

Կյանքից հեռացավ ՃՀՄ նախագահության պատվավոր անդամ Կ․ Խանգելդյանը

ՀԱՐԱԶԱՏ ՈՒ ԲԱՐԵԿԱՄ, ԸՆԿԵՐ ԽԱՆԳԵԼԴՅԱՆ

Այդպիսին էր նա, մեր՝ արհմիության լավագույն ընկերն ու բարեկամը` ԿԱՌԼԵՆ ԳԵՎՈՐԳԻ ԽԱՆԳԵԼԴՅԱՆԸ, ով երկար տարիներ ղեկավարում էր հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատողների արհմիությունը:

Այլևս մեզ հետ չէ իր գործին անմնացորդ նվիրված հմուտ ու փորձառու կազմակերպիչը, աշխատանքային շահերի հետևողական պաշտպանը, վառ հոգու տեր, կենսուրախ ընկերը, լավագույն խորհրդատուն: Երկարատև հիվանդությունից սիրտն  ընկրկեց` թողնելով բարի ու անմոռաց հուշեր…

Որպես արհմիութենական` մշտապես հանդես էր բերում նվիրվածություն, ակտիվություն, բարձր պատասխանատվություն գործի ու մարդկանց հանդեպ: Որպես ղեկավար` անսահման հարգանք էր վայելում ակտիվի շրջապատում:   Քննարկվող հարցերի բազմակողմանի վերլուծությամբ, անաչառությամբ, անհամար բարի խորհուրդներով նա ակնածանք է թողել արհմիութենական շրջապատում:

Սրտակից ընկերոջ ու հոգեհարազատ մարդու հիշատակը ընդմիշտ կմնա նրան ճանաչող բոլոր-բոլորի սրտերում…​

%d bloggers like this: