Նախագահության նիստ․ 7 հուլիս, 2016

Նախագահության նիստ․ 7 հուլիս, 2016

Նախագահության նիստ N24 – 7 հուլիսի 2016

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի ճյուղային հանրապետական արհմիության նախագահության հերթական 07.07.2016թ.-ի նիստի օրակարգում առանցքայինը հանրապետությունում ծախսերի օպտիմալացման շրջանառվող գործընթացի մասին հարցն էր: Քննարկումների ընթացքում նախագահության անդամներն իրենց մտահոգությունը հայտնեցին կրճատումների հետևանքների կապակցությամբ և որոշեցին դիմել ՀՀ կառավարության ղեկավարին՝ ծախսերի օպտիմալացման գործընթացը համապատասխան հանձնանարականով վերստին ուսումնասիրելու և վերլուծելու առաջարկով՝ շրջանցելով հաստիքների կրճատումը:

Օրակարգային հարցերի շրջանակում նախագահության անդամները քննարկեցին նաև Հայաստանի պետհիմնարկների արհմիության 85-ամյակի տոնակատարության հանձնաժողովի առաջարկները՝ տոնակատարությունը պատշաճ մակարդակով անցկացնելու համար:

Արհմիութենական ակտիվ աշխատանքի համար և արհմիության 85-րդ տարելիցի կապակցությամբ նախագահությունը որոշեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և արհմիությունների միջազգային ֆեդերացիայի պատվոգրերով խրախուսման ներկայացնել ճյուղային արհմիության ակտիվին:

Համապատասխան որոշմամբ պետական հիմնարկների ճյուղային հանրապետական արհմության կազմը համալրվեց ևս մեկով՝ ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատողների արհմիությունով:

Քննարկվեցին նաև այլ ներարհմիութենական խնդիրներ:

%d