Բոուլինգի 4-րդ առաջնություն

Բոուլինգի 4-րդ առաջնություն

Ավարտվեց Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական արհմիության նախաձեռնությամբ անցկացվող բոուլինգի հերթական՝ չորրորդ մրցաշարը: Arena bowling սրահում ճյուղային արհմիության գավաթին հավակնում էին Երևանի անդամ կազմակերպություններից 15-ի թիմերը՝ ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ քաղաքաշինության, էկոնոմիկայի նախարարությունների, ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի, Շենգավիթ, Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի, ՀՀ ոստիկանության, ՀՀ զբաղվածության պետական գործակալության, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, «Զատիկ» երեխաների խնամքի և աջակցության կենտրոնի, Խարբերդի մանկատան, Հայաստանի պատմության թանգարանի, ՀՀ պետական գույքի կառավարման վարչության, Երևանի պետհիմնարկների և հասարակական սպասարկման աշխատողների արհմիությունների թիմերը:

Ճյուղային արհմիության գավաթին արժանացավ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արհմիության թիմը՝ վաստակելով 691 միավոր:

665 միավորով արծաթե մեդալների արժանացան ԱՐԱԲԿԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ -ի ղեկավարի աշխատակազմի արհմիության թիմի անդամները, իսկ երրորդ տեղն զբաղեցրեց Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի արհմիության թիմը՝ հավաքելով 585 միավոր:

Անհատական հաշվով ճյուղային միության գավաթով պարգևատրվեց նաև Արսեն Հարությունյանը՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից՝ 162 միավոր, 135 և 132 միավորներով երկրորդ և երրորդ տեղերն զբաղեցրին համապատասխանաբար Ալեքսանդր Բալբաբյանը (ՀՀ էկոնոմիկայի նախարարություն) և Դավիթ Ավետիսյանը ( Շենգավիթ վարչական շրջան ):

Բոլոր մասնակիցները ստացան մասնակցության դիպլոմներ:

Ճյուղային հանրապետական արհմիության սպորտային միջոցառումներից բոուլինգի այս մրցաշարն արդեն չորրորդն էր, նախորդ երեք տարիներին ևս գավաթակիր է եղել էկոնոմիկայի նախարարության արհմիության թիմը, առաջատարներ են եղել Հայաստանի պատմության թանգարանի, ՀՀ զբաղվածության պետական ծառայության, Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա ՎՇ ղեկավարների աշխատակազմերի, ՀՀ ոստիկանության, Երևանի քաղաքապետարանի թիմերը, խաղացողները:

Մրցաշարն անցկացվում էր Հայաստանի պետհիմնարկների արհմիության ստեղծման 85-ամյակի միջոցառումների շրջանակում:

%d bloggers like this: