Հայաստանի արհմիություների կոնֆեդերացիան ամփոփեց նախորդ տարին

Հայաստանի արհմիություների կոնֆեդերացիան ամփոփեց նախորդ տարին

Ս.թ. մարտի 30-ին ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում կայացավ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի խորհրդի հերթական նիստը: Նիստում առանցքայինը ՀԱՄԿ-ի նախագահի հաշվետվությունն էր նախորդ տարվա գործունեության վերաբերյալ: Հայաստանի արհմիությունների ձեռքբերումներից ու բացթողումներից զատ կոնֆեդերացիայի ղեկավարն իր ելույթում անդրադարձավ նաև ՀԱՄԿ-ի անդամ ճյուղային հանրապետական արհմիությունների գործունեությանը և նկատեց հատկապես պետական հիմնարկների արհմիության զգալի դերը արհմիութենական զանգվածային միջոցառումներում:         

   Օրակարգի հարցերի շրջանակում խորհրդի անդամները հավանություն տվեցին ՀԱՄԿ-ի բյուջեի կատարման մասին հաշվետվությանը, հաստատեցին 2016թ. բյուջեն, ներկայացվեցին խորհրդի, ինչպես նաև խորհրդի մշտական գործող հանձնաժողովի կազմում տեղի ունեցած փոփոխությունները և այլն:

Կոնֆեդերացիայի նախագահ Է.Թումասյանի, տեղակալներ Բ.Խարատյանի ու Խ.Առաքելյանի կողմից պարզաբանումներ հնչեցին խորհրդի անդամների կողմից բարձրացված հարցադրումներին:

  Նշենք, որ ՀԱՄԿ-ի խորհուրդը կազմված է ՀԱՄԿ-ի անդամ ճյուղային հանրապետական արհմիությունների ներկայացուցիչներից. Հայաստանի պետհիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական սպասարկման աշխատողների արհմիությունը ՀԱՄԿ-ի ղեկավար մարմնի կազմում ներկայացնում են հանրապետական արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը, Մարիա Մաթևոսյանը (Աշտարակի տարածքի պետհիմնարկների աշխատողների արհմիություն), Մարետա Կիրակոսյանը (Հայաստանի պատմության թանգարանի աշխատողների արհմիություն), Արա Գևորգյանը (ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության աշխատողների արհմիություն):

%d bloggers like this: