Կանանց Կարգավիճակի Կոմիտեի նստաշրջանը ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակում

Կանանց Կարգավիճակի Կոմիտեի նստաշրջանը ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակում

Մարտի 13 – 19-ը  Հայաստանի պետհիմնարկների աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը, հանրային ծառայությունների աշխարհի խոշորագույն արհմիության՝ Public Service International-ի (PSI) պատվիրակության կազմում մասնակցեց ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակում (Նյու Յորք) տեղի ունեցող Կանանց Կարգավիճակի կոմիտեի 60-րդ  նստաշրջանին (CSW60)։

 ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի կոմիտեն (UN Commission on Status of Women ) ՄԱԿ-ի հիմնական օրգաններից մեկի՝ ECOSOC-ի կոմիտեներից է, որտեղ ամեն տարի հավաքվում են ՄԱԿ-ի անդամ երկրներից ներկայացուցիչները՝ գնահատելու գենդերային հավասարության ձեռքբերումները, սահմանել գլոբալ ստանդարտներ և կոնկրետ քաղաքականություններ  ուղղված գենդերային հավասարությանը և կանանց առաջխաղացմանը։

 Կոմիտեի նստաշրջանի ընթացքում արհմիությունների պատվիրակությունը մասնակցել է մի շարք միջոցառումների՝ կապված աշխատավայրում բռնություններին, օրգանայզինգի միջոցով կանանց առաջխաղացմանը, որակյալ կրթության և հանրային ծառայությունների, արժանապատիվ աշխատանքի և արդար կոլեկտիվ պայմանագրերի հասանելիությանը, արաբ կանանց իրավունքների ու խաղաղության ապահովմանը։

 Անահիտ Ասատրյանը նաև մասնակցեց ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացչության և Հայ Օգնության Միության կողմից կազմակերպված “Uplifting Women from Poverty through Partnerships” (Գործընկերությունների միջոցով աղքատությունից կանանց դուրս բերումը ) միջոցառմանը։ Այնտեղ ներկա էին անդամ պետությունների, ՄԱԿ-ի տարբեր մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք քննարկվեց կանանց տնտեսական առաջխաղացման, ձեռներեցության և համայնքների կայուն զարգացման խթանմանն ուղղված ծրագրերի, նախագծերի և նախաձեռնությունների լայն շրջանակ: Մասնակիցներն անդրադարձան կանանց ֆինանսական կայունության, ձեռներեցության և ֆինանսական ներառականության հետ կապված խնդիրներին, մտքեր փոխանակեցին կարողությունների ամրապնդման, սոցիալական նորարարությունների և ձեռներեցության խթանմանն ուղղված գործիքների վերաբերյալ: Սակայն քննարկումներն անցան առանց կառավարության ներկայացուցիչների։

 Միջազգային համերաշխության ցուցաբերելու նպատակով արհմիութենական ներկայացուցիչները կազմակերպեցին ցույց Հոնդուրասի նարկայացչության առջև՝ Հոնդուրասում հայտնի քաղաքացիական ակտիվիստ Բերտա Կասերեսի սպանության դեմ՝ պահանջելով արդարություն։

Կանանց կարգավիճակի կոմիտեի ամենամյա նիստերի սկզբունքային արդյունքները հրապարակվում են «Համաձայնեցված Եզրափակիչ դրույթում»։
Դրանք ներառում են առաջնահերթ խնդիրների վերլուծություն, ինչպես նաև կոնկրետ ցուցումներ՝ կառավարությունների, միջկառավարական մարմինների, քաղաքացիական հասարակությունների համար, որոնք պետք է ներդրվեն միջազգային, ազգային, տարածքային և տեղական մակարդակներում։ Արհմիութենական պատվիրակության կողմից արված առաջարկություններով ընդունված եղրափակիչ դրույթներին հիմնական թեզիսներին կարող եք ծանոթանալ այս հղումով։ 

%d bloggers like this: