Խորհրդի նիստ. 25 մարտ, 2016

Խորհրդի նիստ. 25 մարտ, 2016

2015–ը ամփոփվեց ՃՀՄ խորհրդի նիստում

2016թ. մարտի 25-ին ՀԱՄԿ–ի նիստերի դահլիճում կայացավ Հայաստանի պետհիմնարկների արհմիության խորհրդի հերթական նիստը:

Մինչ օրակարգին անցնելը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին «Լուսանշան» ՊՈԱԿ-ի աշխատողների արհմիության նախագահ Վ.Խաչատրյանի վառ հիշատակը:

ՃՀՄ նախագահն օրակարգային հարցերի շրջանակում ողջունեց ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատողների նորաստեղծ արհեստակցական կազմակերպության մուտքը ճյուղային հանրապետական միություն և նիստին ներկա նորընտիր նախագահ, արդեն ՃՀՄ խորհրդի անդամ Կ.Գրիգորյանին մաղթեց արհմիութենական բեղմնավոր աշխատանք:

Խորհրդի անդամները լսեցին նախորդ տարում ճյուղային հանրապետական միության նախագահի կատարած աշխատանքը:

                  Ճյուղային արհմիության նախագահը նկատեց, որ նախորդ տարին ևս դժվարիններից մեկն էր պետական հիմնարկների արհմիության համար` ասվածը մասնավորեցնելով ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում ստեղծված իրավիճակով. գործատուի կողմից  անօրինական կերպով կասեցվել է արհեստակցական կազմակերպության գործունեությունը, ինչի կապակցությամբ ՃՀՄ նախագահը դիմել է միջազգային գործընկերների աջակցությանը:

  Պետհիմնարկների նախորդ արհմիութենական տարին ըստ Ա.Ասատրյանի, ակտիվ էր հատկապես միջազգային համագործակցության առումով: Հայաստանում են անցկացվել պետական հիմնարկների և հասարակական սպասարկման աշխտողների արհմիությունների միջազգային ֆեդերացիայի խորհրդի նիստը, Հանրային ծառայությունների ինտերնացիոնալի տարածաշրջանային հերթական հանդիպումը, մի քանի երկրների պատվիրակություններ են այցելել Հայաստան` փորձի փոխանակման և Հայաստանի պատմամշակութային արժեքներին ծանոթանալու նպատակներով, տարբեր երկրներից ստացվել են համագործակցության առաջարկներ:

ՃՀՄ նախագահը հատկանշեց արհմիության համար առանցքային նշանակություն ունեցող հանրապետական կոլեկտիվ պայմանագրի կնքումը, եռակողմ հանձնաժողովի ձևավորումը, որտեղ ինքը ներկայացնելու է պետական հիմնարկների աշխատողների շահերը, ձևավորվել է արհմիության երիտասարդական թևը, որը պլանավորել է առաջիկա երեք տարիների իր գործողությունները:

 Օրակարգի հարցերի շրջանակներում խորհրդի անդամները ձևավորեցին հանձնաժողով, որը կիրականացնի Հայաստանի պետհիմնարկների արհմիության 85-ամյակի տոնակատարությունը, լսեցին ՃՀՄ անդամ կազմակերպությունների վիաճակագրական և ֆինանսական տվյալների ամփոփ հաղորդումները, ՃՀՄ 2016թ. բյուջեի կատարման մասին հաշվետվությունը, ՄԱԿ-ի կանանց կարգավիճակի հանձնաժողովի մասին և այլն:   

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading