ՊԵՏՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՐՀՄԻՈՒԹՅԱՆ 85-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ ԿՆՇՎԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ` ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԻ ՕՐԸ
Ընթացիկ տարվա փետրվարի 25-ին կայացավ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական արհմիության նախագահության հերթական նիստը: Նախագահության անդամները ընթացիկ տարվա մարտի վերջին հրավիրեցին ՃՀՄ խորհրդի արտագնա նիստ` կանոնադրությամբ սահմանված կարգով: Նիստից դուրս խորհրդի անդամների համար կանցկացվի սոցիալական երկխոսության և աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ սեմինար, կծավալվեն քննարկումներ արհմիութենական խնդիրների շուրջ, նախատեսվում է նաև խորհրդի անդամների հանդիպումը ՀԱՄԿ-ի նախագահ Է.Թումասյանի հետ:
Նախագահության անդամների մեկ այլ որոշմամբ ընթացիկ տարվա մայիսի 1-ին կանցկացվի Աշխատանքի օրվան նվիրված ավանդական երթ արհմիության անդամների մասնակցությամբ:
Նախագահության նիստում որոշվեց այս տարվա հոկտեմբերի 7-ին հանդիսավոր պայմաններում նշել Հայաստանում պետհիմնարկների արհմիության 85-ամյա տարելիցը: Այդպիսով կնշվի նաև Արժանապատիվ աշխատանքի համար պայքարի օրը:
Օրակարգային հարցերի շրջանակներում նախագահությունն ամփոփեց նաև ճյուղային հանրապետական արհմիության անդամ կազմակերպությունների ֆինանսական և վիճակագրական տվյալները և այլն:
Օրակարգից դուրս քննարկվեցին այլ հարցեր ևս: