Փետրվարի 20-ին ժամը «Դինամո» մարզադահլիճում կայացավ սեղանի թենիսի թիմային առաջնություն Հայաստանի պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական սպասարկման աշխատողների ճյուղային հանրապետական արհմիության անդամ կազմակերպությունների միջև։
Միջոցառումն անցկացվում էր արհմիության երիտասարդական թևի նախաձեռնությամբ և նվիրված էր Հայաստանի պետական հիմնարկների արհմիության 85-րդ տարելիցին:
Մասնակից թիմերն էին ճյուղային արհմիության անդամ կազմակերպություններից 13-ի` ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, ՀՀ զբաղվածության պետական ծառայության, ՀՀ պետական գույքի կառավարման վարչության, Երևանի քաղաքապետարանի, Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, Հայաստանի պատմության թանգարանի, ՀՀ բժշկասոցիալական փորձաքննություն գործակալության, Խարբերդի մասնագիտացված մանկատան, Աշտարակի տարածքի պետհիմնարկների արհմիությունների թիմերը։ Ճյուղային արհմիության գավաթին արժանացավ Ազգային վիճակագրական ծառայության թիմը, երկրորդ տեղը զբաղեցրեց անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիմը, երրորդ տեղը՝ էկոնոմիկայի նախարարության թիմը։