
Հարգելի հայրենակիցներ,
Շնորհակալություն ենք հայտնում անցնող տարվա` 2015 թվականի համագործակցության համար:
Լիահույս ենք, որ գալիք` 2016 թվականը բոլորիս համար հաջողությունների ու վերելքների, նորանոր ձեռքբերումների տարի է լինելու: Մաղթում ենք առողջություն, երջանկություն, սեր եւ ուժեղ կամք` մեր առջև մշտապես գոյացող խնդիրները պատվով լուծելու համար: Թող գալիք տարում մենք լինենք է΄լ ավելի միասնական, համբերատար, հանդուրժող, լի խաղաղությամբ ու բարեկեցությամբ:
Թող 2016 թվականը հնչեղ հաղթանակների, միասնության, առաջընթացի ու խաղաղության տարի լինի:
Շնորհավոր Նոր տարի եւ Սուրբ Ծնունդ։