Եվրոպական արհմիությունների (EPSU) հանդիպում Կիևում

Եվրոպական հանդիպման մասնակիցները կոչ արեցին ետ կանչել Ուկրաինայի արհմիությունների իրավունքները սահմանափակող օրենսդրական նախագիծը։

Օրենքի նախագիծը, որը վերաբերվում է արհմիությունների գրանցմանը պետք է ետ կանչվի ուկրաինական պառլամենտի քննարկումներից։ Այդպիսի եզրահանգման են եկել Եվրոպական արհմիությունների ներկայացուցիչները։ Նրանք քննարկել են նշված օրենսդրական նախագծի հետևաքները աշխատողների ու արհմիությունների վրա Եվրոպայի Հանրային Ծառայությունների Արհմիությունների Ֆեդերացիայի (EPSU) նիստում։ Այս նախագիծը զգալիորեն դժվարացնում է աշխատողների միավորումը արհմիություններ։ Այն նաև համապատասխանում է արհմիության թուլացման մասին պառլամենտի ու կառավարության ներկայացուցիչների հայտարարություններին։ Օրենսդրական նախագիծը ներկայացվել էր պատգամավորական խմբերի կողմից առանց արհմիությունների հետ քննարկումներ անցկացնելու։

Ուկրաինայի արհմիությունների ներկայացուցիչները ներկայացրեցին հիմնական սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնց հետ առնչվում են աշխատողները և մարդիկ։ Շատերը հայտնվել են աղքատության շեմի սահմանին կամ դրանից ցածր։ Հանդիպման որոնումը կայացվել էր, որպեսզի համերաշխություն ցուցաբերվի ուկրաինական արհմիություններին։ Շարունակվող պատերազմի պայմաններում, նրանք գտնվում են բարդ կացության մեջ։ Վատթարացել է տնտեսական իրավիճակը։ Առողջապահության, կրթության և այլ հանրային ծառայությունների ֆինանսավորումը պետության կողմից օր օրի պակասում է։ Մեծ ճնշում է գործադրվում համայնքային ու հանրային ծառայությունների մասնավորեցման նպատակով։ Բարգավաճում է կոռուպցիան, ինչը ազդում է դատական համակարգի վրա։ Աճում է անհավասարությունը։

Հանդիպման ընթացքում նշվեց, որ EPSU-ի անդամ կազմակերպությունները կիսում են ուկրաինական արհմիությունների մտահոգությունները։ Քննադատումը չպետք է դիտարկվի որպես «հակա-հայրենասիրական»։ Հենց այդպես են վարվում շատ ուկրաինական ԶԼՄ-ներ, երբ բարձրացվում են խստագույն խնայողության ռեժիմի (austerity) և կոռուպցիայի հարցերը։ Վրաստանի ներկայացուցիչը պարզ հայտարարեց․ «մենք այստեղ նար համար չենք, որպեսզի դուր գանք կառավարությանը կամ մեկ այլ կառույցի։ Արհմիությունների պաշտպանում են իրենց անդամների ու աշխատողների շահերը, ինչպես կառավարության, այնպես էլ գործատուների կողմից ոտնձգություններից։ Որպես հանրային ծառայությունների ոլորտի արհմիություններ, մենք պայքարում են հանրային շահերի ու որակի  համար»

Ուշադրության կենտրոնում էր նաև աշխատողների կազմակերպման և նոր անդամների ներգրավման խնդիրները։ Հոլանդական գործընկեր Էդդի Սթամը ներկայացրեց իր փորձը: Նա նար պատրաստ է աշխատել անդամ կազմակերպությունների հետ, դիտարկել անդամներ ներգրավվելու նոր մեթոդներ։ Հանդիպմանը ներկա էր EPSU-ի գլխավոր քարտուղար Յան Վիլիեմ Գուդրիանը։ Նա ընդգծեց աշխատողների կազմակերպության և նոր անդամներ ներգրավելու քաղաքականության կարևորությունը, կապված շատ երկրներում արհմիութենական անդամակցության նվազման հետ։ Պետք է ամրանա գործընկերության և միասնական միջոցառումներ կազմակերպելու մեր կարողությունը։

Հանդիպումը տեղի ունեցավ 2015 թ․ օգոստոսի 26-27 Կիևում։ Մասնակիցները ներկայացնում է Հայաստանը, Վրաստանը, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Բելառուսը, Ուկրաինան։ Հանդիպումը ղեկավարում էր տարածքային նախագահ և PSI-ի խորհրդի անդամ Ալեքսեյ Ռոմանյուկը։

Հայաստանից նիստին մասնակցել են Պետ-հիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհմիության նախագահ Ա Ասատրյանը, Կոմունալ-բնակարանային տնտեսության և ծառայությունների ոլորտի արհմիության ներկայացուցիչ Քնարիկ Հարությունյանը, և Առողջապահության աշխատողների արհմիության ներկայացուցիչ Վաչագան Սարգսյանը, որոնք նույնպես բարձրաձայնեցին իրենց ոլորտներում ու երկրում առկա խնդիրները։

Յան Վիլիեմը և Ալեքսեյ Ռոմանյույկը հանդիպել են օգօստոսի 25-ին Արհմիության Շենքի Վերակառուցման Հիմնադարամի տնօրենի հետ։ Շենքը այրվել էր 2014 թ փետրվարի 19-ին, երբ հատուկ նշանակության ջոկատները հարձակվել էին այնտեղ գտնվող ցուցարարների վրա։ Այն գտնվում է Անկախության Մայդանում։ Հեղափոխության ընթացքում մոտ 30,000 մարդ սնվում էր արհմիութենական ճաշարանից․ Այժմ ոչ ճաշարանը, ոչ էլ մնացած գրասենյակները չեն գործում։ Շենքը ունի ամբողջական վերանորոգման կարիք և ներդրումներ է պահանջում։ Քննարկվել են EPSU-ի կողմից հավաքագրված ֆինանսական պահուստների օգտագործումը և այլ համերաշխության միջոցառումների կազմակերպումը, որոնք կնպաստեն գրասենյակների և կահույքային վերազինմանը։