Այսօր մեր երկրում հանրային ծառայությունները կառավարվում են մասնավոր կամ օտարերկրյա-պետական ընկերությունների կողմից: Այդ ընկերություններին ծառայությունները հանձնելու նպատակն էր որակյալ ծառայություններ մատուցելը: Փոխարենը Հայաստանի բնակչությունը ստիպված է վճարել նաև վատ կառավարման արդյունքում առաջացած ֆինանսական խնդիրները լուծելու համար:
Աշխատելով, բոլորս վճարում ենք օրենքով սահմանված հարկեր, որոնք պետական բյուջեի զգալի… մասն են կազմում: Բյուջեի ռեսուրսները պետք է նաև ներդրվեն հանրային ծառայությունների որակը բարձրացնելու համար, սակայն պետությունը հանձնելով հանրային ծառայությունները մասնավորին, զերծ է մնում նրանցում ներդրում կատարելուց, մասնավորը ևս չի կատարում բավարար ներդրում: Բնական է, որ բնակչությունը չի ցանկանում այդ ներդրումները վերցնել իր վրա, չի ցանկանում լինել թալանված:
Մենք դե’մ ենք էլեկտրաէներգիայի գնի բարձրացմանը: