Հունիսի 23-ը հանրային ծառայությունների օր

Հունիսի 23-ը հանրային ծառայությունների օր

Հունիսի 23-ը ՄԱԿ-ը հռչակել է հանրային ծառայությունների օր:

Այս անգամ ուշադրության կենտրոնում են անդրազգային առևտրային պայմանգրերի վտանգները, որոնք պատրաստվում է վավերագրել նաև Եվրահանձնաժողովը: Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիությունների ֆեդերացիան (EPSU) իր 50-րդ նիստում որոշում է ընդունել շարունակել պայքարը ուղղված նրան, որ հանրային ծառայությունները դուրս մնան այդ պայմանագրերից: Արհմիությունները դեմ են արտահայտվում հանրային ծառայությունների սեփականաշնորհմանը:

Երկրորդ կարևոր խնդիրը միջազգային կորպորացիաների կողմից հարկերից խուսափելն է:

Հունիսի 23-ի կապակցությամբ, Սպասարկման ոլորտի ինտերնացիոնալի՝ PSI-ի (որի անդամ է հանդիսանում նաև Հայաստանի պետհիմնարկների արհմիությունը) նախագահ Ռոզա Պավանելլին հայտարարել է.

«Մենք բոլորս պարտավոր ենք վճարել հարկեր: Իսկ ինչու դա չպետք է անեն համաշխարհային կորպորացիաները: PSI-ը, արհմիութենական միջազգային շարժումը և քաղաքացիական հասարակության մեր գործընկերները մտադիր են վերջ դնել հարկերից խուսափման գլոբալ մեխանզիմներին, որոնք ամբողջ աշխարհի երկրների բյուջեները զրկում են միլիարդավոր դոլարներից: Իսկ այդ միջոցները կարող էին օգտագործվել հանրային ծառայությունների որակը ապահովելուն, ինչպիսիք են առողջապահությունը, կրթությունը, ջրամատակարարումը, աղբահանությունը»:

«Արհմիութենական շարժումը արդեն վաղուց դատապարտում է գլոբալ հարկային օրենքները, որոնք հնարավորություն են տալիս խոշորագույն համաշխարհային կորպորացիաներին չվճարել իրենց արդար բաժին հասնող հարկերը, և դրանք հենց այն ընկերւթյուններն են, որոնք պատրաստվում են էլ ավելի մեծ իշխանություն ստանալ շնորհիվ Տրանս-Պացիֆիկ Գործընկերության, Տրանս-ատլանտիկ առևտրա-ներդրումային պայմանագրերից, որոոնք պետք է կնքվեն ԱՄՆ, ԵՄ և այլ գերտերությունների միջև:

Ռոզա Պավանելլի

Մենք պահանջում ենք ՝

  • գլոբալ լուծումներ. համընդհանուր միդկառավարական հրկային օրգան, որը կկորդինացնի հարկային քաղաքականությունը
  • թափանցիկություն. հասարակությունը պետք է իմանաստացված եկամութների մասին, և ամեն երկրում կորպորացիաների կողմից մուծված հարկի մասին
  • հարկային արդարություն ՝ հանրային անվճար ծառայուփյունների որակը ապահովելու համար »:
%d bloggers like this: