ՌԴ նախագահի գործերի կառավարչության արհմիության պատվիրակությունը՝ Հայաստանում

ՌԴ նախագահի գործերի կառավարչության արհմիության պատվիրակությունը՝ Հայաստանում

2015թ. հունիսի 6-ից 12-ը Հայաստանում էր գտնվում Ռուսաստանի Դաշնության նախագահի գործերի կառավարչության արհեստակցական կազմակերպության նախագահ Անոտոլիյ Կորոլյովի գլխավորած պատվիրակությունը:

Պատվիրակության ներկայացուցիչները հունիսի 9-ին Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների ճյուղային հանրապետական արհմիության գրասենյակում հանդիպում ունեցան արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանի և աշխատակազմի ներկայացուցիրների հետ: Հանդիպման ընթացքում երկու կողմերը ներկայացրեցին իրենց ներկայացրած միությունների կառուցվածքը, երկու երկրներում արհմիությունների հնարավորությունները, գործունեության հիմնական ուղղությունները, արհմիության խնդիրները և այլն:

Մտքերի փոխանակման ընթացքում  հյուրերն առաջարկեցին համագործակցությունը շարունակական դարձնել։

Պատվիրակության անդամները Հայաստան այցի ընթացքում այցեցին Հայոց ցեղասպանության թանգարան, հարգանքի տուրք մատուցեցին 1915թ. զոհերի հիշատակին, ծանոթացան մեր պատմամշակութային արժեքներին, եղան տեսարժան վայրերում` Էջմիածնում, Սարդարապատում, Զվարթնոցում, Գառնիում, Գեղարդում, Սևանում, Ծակաձորում, Խոր Վիրապում և այլուր:

%d