2015 թվականի Աշխատանքի օրը Հայաստանի արհմիություններն անցկացրին ավանդական մայիսմեկյան երթ, որտեղ այս անգամ ևս գերակշռող էին պետական հիմնարկների աշխատողները` ավելի քան 350 մարդ: Մասնակիցները Մասիսի, Գավառի, Հրազդանի, Սևանի, Մարտունու, Արագածի, Դիլիջանի, Իջևանի տարածքներից էին, «ՀՀ զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունից, ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունից, Հայաստանի պատմության թանգարանից, ՀՀ կառավարության աշխատակազմի «Սպասարկում» ՊՈԱԿ-ից, «Զատիկ» երեխաների խնամքի և աջակցության կենտրոնից, ՀՀ ԲՍՓ գործակալությունից, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից, ՀՀ էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններից, Խարբերդի մասնագիտացված մանկատնից, իսկ կարգախոսներն էին «Համայնքային ծառայողին` արժանապատիվ աշխատավարձ», «Աշխատավոր մարդուն` արժանապատիվ աշխատանք, արժանապատիվ աշխատավարձ», «Ուժեղ արհմիություն, ուժեղ քաղաքացիական հասարակություն», «Արհմիության ուժը միասնության մեջ է, անդամակցեք արհմիություններին» և այլն:
Երթի կազմակերպիչը Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան էր մասնակցում էին նաև ներկայացուցիչներ տարբեր ճյուղային արհմիություններից:
Պետհիմնարկների արհմիութենականների մայիսմեկյան միջոցառումներն ամփոփվեցին ավանդական դարձած կինոդիտմամբ:
Շնորհակալ ենք միասնականության և համախմբվածության համար:
Երթը լուսաբանող լրատվամիջոցների հղումները տեղադրված են ՀԱՄԿ-ի կայքում և Հայաստանի պետհիմնարկների արհմիության ֆեյսբուքյան էջում: