Ապրիլի 24-ին Հայաստանի պետհիմնարկների արհմիությունը հարգանքի տուրքը մատուցեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:
Ոգեկոչման միջոցառում.
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում Հայաստանի պետհիմնարկների արհմիությունը ապրիլի 25-ին ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում կազմակերպել էր Ոգեկոչման միջոցառում:
Հայաստանի պատմության թանգարանի արհմիության անդամ, նոր և նորագույն պատմության բաժնի վարիչ Սեդա Գալստյանը ճյուղային արհմիության Երևան քաղաքի անդամ կազմակերպությունների արհմիության անդամներին ներկայացրեց 1915 ցեղասպանության մասին ամփոփ դասախոսություն տեսապատկերների ուղեկցությամբ:
Ներկայացվեցին դրվագներ ոչ միայն 1915 թվականին կատարված ոճրագործության, այլև 1915-ին նախորդող ու հաջորդող ժամանակաշրջաններից: