Խորհրդի նիստ, 14 մարտ, 2015

Խորհրդի նիստ, 14 մարտ, 2015

 Պետհիմնարկների ճյուղային արհմիության անցած տարին ամփոփվեց ՃՀՄ խորհրդի` մարտի 14-ին ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում կայացած նիստում:

Նիստին մասնակցում էին խորհրդի 55 անդամներից 45-ը, վերստուգիչ հանձնաժողովի անդամներ: Արհմիության նախագահների քննարկմանը ներկայացվեց ՃՀՄ նախագահի 2014 թվականի գործունեությունը: Իր ելույթում ՃՀՄ նախագահը մասնավորապես նշեց, որ 2014-ը արհմիության համար դժվարին տարիներից էր:

«2014 թվականը, ինչպես և նախորդը, մեր արհմիության համար դժվարին տարիներից մեկն էր, – նշվում է նախագահի զեկույցում: Խորհրդային միության փլուզումից հետո մենք ունեցանք արհմիությունից հրաժարվելու երկրորդ ալիքը: Այն կազմակերպությունները, որոնք նախապես պատրաստ էին դրան, ակտիվ էին աշխատում մինչ այդ, կարողացան պահպանել իրենց անդամներին, իսկ նրանք, ովքեր խնդրին այնքան էլ լուրջ չմոտեցան, կանգնեցին ավելի մեծ դժվարությունների առջև»։

Պետհիմնարկների արհմիության տարին, ըստ զեկույցի, սկսվել է կուտակային կենսաթոշակների դեմ պայքարի շարունակությամբ, ՃՀՄ նախագահը  արհմիության բանավոր և գրավոր տեսակետներն է՝ առաջ մղել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի հանձնաժողովում, ակտիվ մասնակցություն է ցուցաբերել աշխատողներին առնչվող օրենսդրական փոփոխություններում` ներկայացնելով արհմիության շահերը, անցկացվել են Աշխատանքի օրվա և Արժանապատիվ աշխատանքի պայքարի օրվա ավանդական երթերը, արհմիութենական չորս ուսուցում է իրականացվել, ընդլայնվել են միջազգային համագործակցության շրջանակները և այլն: «Այս երկու տարում կատարվող իրադարձություններից մենք բոլորս պետք է դասեր քաղենք,- նշում է ՃՀՄ նախագահի ելույթում,- պետք է ակտիվություն ցուցաբերենք աշխատողի շահը պաշտպանելու հարցում և համոզված լինենք, որ միայն միասին պայքարելով կարող ենք հասնել մեր նպատակին, այլապես կկորցնենք մեր անդամներին, եթե ուրիշները անեն, այն ինչը պետք է մենք անեինք»։

Նախագահի ելույթի եզրափակիչ մասը տարվա ձեռքբերումների մասին էր` հինգ տարվա պայքարից հետո բարձրացվեց քաղծառայողների աշխատավարձը, պետհիմնարկների արհմիությունը դարձավ Հասարակական սպասարկման  ինտերնացիոնալի լիիրավ անդամ, որը միավորում է աշխարհի 154 երկրների 20000 արհմիության անդամների: Հաջորդ կարևորագույն ձեռքբերումը արհմիության երիտասարդական թևի ձևավորումն էր:

«Ուզում եմ ասել բոլորին, որ մենք հանգստանալու իրավունք չունենք, արհմիության անդամները մեզանից շատ բան են ակնկալում, իրականում ավելի΄ շատ քան մենք կարող ենք տալ, հենց այդ պատճառով մենք պետք է միշտ զգոն լինենք, միշտ պատրաստ բոլոր դժվարությունները հաղթահարելու: Ով ուզում է ուղղակի հանգիստ նստել և ոչինչ չանել, պետք է հասկանա, որ արդեն իր ժամանակը չի և ղեկը փոխանցի նրան, ով կարող է և ուզում է աշխատել: Բայց ինձ թվում է, որ մեր մեջ այդպիսիները չկան, բոլորս էլ ուզում ենք մեր կառույցը պահպանել և զարգացնել», ասվում է նախագահի ամփոփիչ խոսքում:

ՃՀՄ խորհուրդը բավարար համարեց ճյուղային միության նախագահի կատարած աշխատանքը:

Օրակարգային հարցերի շրջանակում ՃՀՄ խորհուրդը քննարկվեց նաև ֆինանսական տարին ինչպես ճյուղային արհմիությունում, այնպես էլ անդամ կազմակերպություններում, ամփոփվեցին նաև անդամ կազմակերպությունների վիճակագրական և կնքված կոլեկտիվ պայմանագրերի մասին տարեկան տվյալները:

ՃՀՄ նախագահը ներկայացրեց նաև խորհրդի կազմում կատարված փոփոխությունները:

ՃՀՄ անդամ կազմակերպությունները համալրվել են նոր ղեկավարներով. Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարների աշխատողների արհեստակցական կազմակերպության նախագահ Գալուստ Խարբությանը, ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության աշխատողների արհեստակցական կազմակերպության նախագահ Դիանա Ավագյանը, Սյունիքի մարզպետարանի աշխատողների արհեստակցական կազմակերպության նախագահ Անահիտ Վանյանը այսուհետ խորհրդի անդամներ են:

Արհմիության նորընտիր ղեկավարներին մաղթում ենք եռանդուն աշխատանք ինչպես խորհրդի կազմում և առհասարակ արհմիութենական աշխատանքներում:

%d bloggers like this: