Նախագահության նիստ․ 26 փետրվար, 2015

Նախագահության նիստ․ 26 փետրվար, 2015

Փետրվարի 26-ին կայացած հերթական նիստում ՃՀՄ նախագահությունը քննարկեց անդամ կազմակերպություններից ստացված 2014 թվականի ֆինանսական և վիճակագրական ամփոփ տվյալները, որոնք, ինչպես և ճյուղային արհմիության 2014թվականի եկամուտների ու ծախսերի մասին հաշվետվությունը կներկայացվեն նաև ՃՀՄ խորհրդի քննարկմանը: ՃՀՄ խորհրդի հերթական նիստը նախագահության որոշմամբ կկայանա մարտի 14-ին Երևանում: Հաստատվեց կայանալիք նիստի օրակարգի նախագիծը, սահմանվեց նաև խորհրդի` տարածքներից ժամանող անդամներին տրվող գումարների կարգ:

Սյունիքի մարզպետարանի արհեստակցական կազմակերպությունը համարվեց ՃՀՄ անդամ կազմակերպություն, նիստին ներկա նախագահը` ՃՀՄ խորհրդի անդամ:

Անդամ կազմակերպություններին աջակցելու նպատակով նախագահության անդամները որոշեցին կազմակերպությունների գործունեության ուսումնասիրություններ իրականացնել:

Քննարկվեց նաև ՃՀՄ համակարգի արհմիության անդամների հանգստի մասին հարցը: Ընթացիկ տարում արհմիության անդամները հնարավորություն կունենան իրենց հանգիստը զեղչով անցկացենել «Ռիպա» առողջարանում և Գրողների ստեղծագործական տանը: Այդ նպատակով վերջինների հետ կկնքվեն համապատասխան պայմանագրեր:

Արհմիության նախագահությունը որոշեց անմասն չմնալ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներից և օրակարգային հարցերի շրջանակում որոշեց կազմակերպել ոգեկոչման միջոցառում, ինչպես նաև այցելություն Ծիծեռնակաբերդ, թեմային համահունչ կինոդիտում` պահանջարկի դեպքում:

Որոշվեց նաև ապրիլի 11-ին անցկացնել բոուլինգի հերթական մրցույթը Երևան քաղաքի անդամ կազմակերպությունների միջև:

Նիստի ընթացքում քննարկվեցին և որոշվեցին օրակարգային այլ հարցեր ևս:

%d bloggers like this: